Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏ (-ի, -ից) «հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto- «հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել, հաստանալ, հաստիչ, հաստոց, հաստումն, հաստաբեստ, հաստակաշի, հաստակապ, հաստահարուստ, հաստահեղույս, հաստահիմն, հաստամագիլ, հաստամետ, հաստանդամ, հաստապինդ, հաստարմատ, հաստույժ, հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá-
«տուն, բակ, բնակարան» իբրեւ հաստատուն բնակություն
հ. իսլ.
fastr
«հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast
«հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi
«հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti-
«ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ