Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՍ
I
(-ի, -ից)
«ասվածք, խոսք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag-
«ասել»
g > ս անցմամբ, ինչպէս *eg(ō) > ես փոխանակ *եծ-ի, թէեւ ծ-ն առկա է առ-ած բառում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասել,
ասացած,
ասող,
ասուն,
անասուն,
վիպասան,
վիպասնել,
սրբասաց,
գովասանական,
բարե(ա)սաց,
կանխասաց,
ճարտ(ար)ասան,
այլասացիկ,
արտասանել,
բացասական,
բացասել,
ստորասել,
ապուտութիւն,
ապաստել,
ապուստել,
բացասել,
ապուշել,
ապոսել,
ապումնել,
անապուտելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
āha
«խոսեց»
հուն.
ἠκτ
«ասել»
լատ.
ajo
«ասել, խոսել, հաստատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 266;
Pok. IEW 290
Տե՛ս նաեւ
ԱՍՏԵԼ
«նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
ԴԱՐԵԼ
«կանգ առնել, կենալ, մնալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
Բնիկ հնդեւրոպական՝ *dher- «պահել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhar
«պահել, տանել, հաստատել»
ավ.
dar
«պահել, հետ պահել»
հայ.
դադար
կրկնավոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 637
ԴԵՐ-
«փոխ(ա)-. հակա-», դեր «դեր, գործառոյթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
արմատից, որտեղից` հայ. դարել, դադար, այլեւ հ. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել», հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ», լիտվ. darýti «անել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանուն,
դերաքրիստոս,
դերայ,
դերասան,
դերասանական,
դերակատար,
դերաբաժանում,
դերբայ,
դեր(ա)կոմս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դարել
հայ.
դադար
h. հնդկ.
dhar-
«պահել, տանել, հաստատել»
հուն.
θρᾶνος
«աթոռ, նայելու տեղ»
լիտվ.
darýti
«անել»
Տե՛ս նաեւ
ԿԱՆԴԱՂԵԼ
«հաստատել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ կաշկանդել բայի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանդաղումն
Տե՛ս նաեւ
ԿՌՓԵԼ
«դնել, հաստատել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՀԱՍՏԱՏ
I
«հաստատ, ամուր, պինդ, ստույգ»
Ստուգաբանություն ()
Կազմված է հաստ արմատից՝ -ատ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստատել,
հաստատանալ,
հաստատիչ,
հաստատուն,
հաստատական,
անհաստատ,
հաստատակամ,
հաստատամիտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
ՀԱՐԳՈՒՆԵԼ
(յարգունել)
««հաստատել, բնակեցնել» (բբ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարգունանալ,
հարգոնանալ,
հարգունող
ՊԱԿԱՆԵԼ
««հաստատել» (բբ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
եթե ճիշտ է սրա համար տրված պատկենալ տարբերակը, ապա հնարավոր է իրանական ծագում
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։