Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՍԱԼ «խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *enk'- «հասնել» (անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'- «հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական, չանսացութիւն, չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum
«մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink
«հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
Էջ 448, սյունակ 1 Էջ 448
ՀԱՍ I (-ի, -ից) «հասնելը, հասունություն, հասակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *enek- «հասնել»
բայց կան հնչիւնական կողմի մեկնաբանութեան դժուարութիւններ. թերեւս պէտք է ենթադրել կոկորդային նախաձեւ եւ հայերենի *-ne- ներածանցով ձեւ, այլապէս կապը հասանեմ-ի եւ հ. հնդկ. asnoti «հասնում է» բառի հետ անհաւանական է (Mayrhofer-ը, KEWA 1, 66, ժխտում է այդ կապը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հասանել, հասակ, հասակակից, հասակաչափ, հասուն, հասու, հասույթ, հասկանալ, բարեհասակ, անհասակ, երագահաս, տհաս, ձեռնհաս, վերահաս, կարճահասակ, վաղահաս, վաղահասակ, հասութաբեր, հասունություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
asnoti
«հասնում է»
Մատենագիտություն
KEWA 66
Տե՛ս նաեւ
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՌԵԼ «հասանել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)