Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 7 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻՐ (-ի, -աց, ուշ` -ոյ) «փորիչ, հաստ գաւազան, մահակ, կռանի կոթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «խփել» (անմիջական նախաձեւ՝ *bher)
Բնիկ հնդեւրոպական` *bher «խփել» արմատից, ըստ ոմանց` *bhi-ro-` ըստ այլոց` *bhi-tro, իբր *tr> հր> հ անցմամբ, ինչպէս բահ-ի ժամանակ (տե՛ս), մանաւանդ որ կայ բարբառային բիրդ ձեւը` միջին օղակի հ-ի պահպանմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրել, բրածեծ, բրատուր, բրածոյ, բրիչ, բրագոռ, բրաքարի, գետնաբիր, երկրաբիր, հողաբիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φιτρός
«գերան»
հ. հոլ.
bїail
հ. վ. գ.
bi(h)al
«տապար, կացին»
գ.
Bille
«բրիչ. տապար, կացին»
ռուս.
бич
«մտրակ»
Մատենագիտություն
Pok. IEW 117; Աճառյան 392, 452
Տե՛ս նաեւ
Էջ 400, սյունակ 1 Էջ 400
ԿԵՌ (բրբ. նաեւ կոռ) «ծուռ, կեռ, կեռիկ, ճանկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ger-s-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 574) համարում է կոր-ի տարբերակը՝ առանց մանրամասների մեջ մտնելու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռածագ, կռապայլ, կեռկեռ, կռանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
karra
«կուլ գալ, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌ (կուռ-ք, -ոց «կուռք») «կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ, կռածոյ, կռած, կռան, կռանագործ, կռանակուռ, կռանել, կռուվիզ, անկուռ, երկաթակուռ, երդմնակուռ, թեւակուռ, պատկերակուռ, մարմարակուռ, խաւարակուռ, կարծրակուռ, ոսկրակուռ, քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kuriwi
««կուռ, սերմ, հոծ»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌԱՆ I «հուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κρανεια
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 669
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌԱՆ II «հացենի՞»
Ստուգաբանություն ()
Բաղադրություն՝ *կռանի (> բրբ. կռնի՞): Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ (*gēr-s > կռ-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռանի, կռնի
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌ(ԱՆ)- բուսանվանական արմատ (բուսանվանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
որից՝ կռաբանջար (կռան բանջար)։ Ըստ մի բժշկարանի՝ «յոյնք ակռանեայ կամ կառկարի ասեն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռաբանջար, կռան բանջար
Տե՛ս նաեւ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌՆ (-ան, -ունք, -անց) «մուրճ, կռան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-n-)
որից նաեւ ուռ «ճյուղ, ընձյուղ» (իմաստային անցման համար հմմտ. մուրճ «դալար ճյուղ» եւ մուրճ «մուրճ»)
Տե՛ս նաեւ