Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 132 բառահոդված (էջ 1/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԹՈՒՐ «ոտք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուդ. tur «ոտք»
արեւելակովկասյան աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաթուր, ընդաթրել, ընթաթրել, ընթադրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուդ.
tur
«ոտք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 90
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼԽՈԶԱԶ (վրիպակով՝ ալխոշալ) ««լեղակենի, լեղակ, մշկան եղինջ» (բոյս)» (բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս արաբ. բառ` qzz «զզվել» արմատից
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԱՐ (-ոյ) (հաճար) «մի հացաբոյս` ճոճ, մնն, Triticum spelta L»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ades- «աճար» (անմիջական նախաձեւ՝ *adio-) (*ades/-os «աճար» ձեւի կողքին)
Քիչ հավանական է կովկասյան ծագման վարկածը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
Տե՛ս նաեւ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՍԱՐԱԿՈՎԹ (մասմարովթ) «ջրաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. hammizragōθ
փոխատու լեզու՝ հուն. μασμαρώθ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146-147
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԵՏ -ի, -ից (ամբոյտ, ամպոյտ, անբոյթ) ««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲՈԿ (ամբոյկ, անբոկ) «ավարտ, գործի վերջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheug(h)- «հեռացնել, մի կողմ դնել, մաքրել, ազատել» an նախամասնիկով կազմություն
կազմություն՝ *bheug(h)- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբոկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
baog
«լուծել, ազատել»
գոթ.
usbaugjan
«ավելել, մաքրել»
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԵՍՏ «անտեղյակ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *med- «չափել, կշռադատել» (անմիջական նախաձեւ՝ *n-med-to) *n ժխտական նախամասնիկով
*d>t *tt ստ անցումով (*med- > հայ. միտ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամեստութիւն
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԿ «անժույժ, թույլ, անարի» (բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԴ I «այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն, անդանոր, անդուստ, անտուստ, անդր, անդրէն, անդստին, անտի, անդի, անդրագոյն, անդրադարձ, անդրութիւն, անդրանալ, յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԹԵՂ «անթեղ, կրակախառն մոխիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anth- «տաք» (անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ
«ածուխ»
խեթ.
ant
«տաք»
վրաց.
anteba
«կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194