Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂՃ «կոշտ, կարծր բան, կոճիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kal- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *khal- *kal-) *kal-no- «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղճունք, խաղճախուղճ, խաղճմունք, խողճմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
callum
«կոշտուկ»
հ. իռլ.
kalatt
«կարծր, կոշտ»
մ. իռլ.
calad
«կարծր, կոշտ»
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌՇՏԱՄՆ «փափուկ, կակուղ (ոսկորի մասին)»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցմամբ
Կասկածելի են ինչպես հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի *k > *kh անցումով, այնպես էլ կոճիկ եւ կրճտալ բառերի հետ կապելու փորձերը (անբացատրելի է մնում -ամն-ը):
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՏՈՒՄ (ըստ ոմանց՝ խոտումն «ուռուցք») «ադամախնձոր, խոչափողի ցցված մասը»
Ստուգաբանություն ()
Կապ ունի՞ բրբ. խոճիկ (կոճիկ) բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈՃԻԿ «մի տեսակ սոսինձ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. kocici «կոճիկ»
Կազմված է -իկ վերջածանցով՝ կոճ- արմատից, որ կապված է վրաց. kocici «կոճիկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճկել
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈՃՈՃ (բրբ. նաեւ կոծիծ) «մի փուշ՝ կոստուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կրկնավոր կոճ- արմատից, որ կապված է կոճիկ բառի կոճ- արմատի հետ. կոստուկի անվան եւ կոծիծ «կպցնող նյութ» բառերի կապի համար հմմտ. ն. գ. klette «կոստուկ» եւ գ. *kleip «կպցնել, սոսնձել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klette
«կոստուկ»
գ.
*kleip
«կպցնել, սոսնձել»
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈՃՈՒԿ (կոծծուկ, կոցուկ, կոճուկ) «թեղ, բլղուրան (բույս)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է կոճ- արմատից՝ -ուկ վերջածանցով. կոճ-ի համար հմմտ. կոճիկ եւ կոճոճ:
Տե՛ս նաեւ
Էջ 417, սյունակ 1 Էջ 417
ԿՈՃ «գնդաձեւ բան, գնդվածք, ծառի բուն (կտրտված ճյուղերով), կաղամբի կոթ, գերան, ծեծելու գործիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *goᵘodi-, *gouədi-) *-d ածանցանով
բնիկ հնդեւրոպական՝ *goᵘodi-, *gouədi- (*geu- «ծռել, թեքել, կամար կազմել» *-d ածանցանով) արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոճակ, կոճղեզ, կոճղիզ, կոճողիզ, կոճողէզ, կոճապղպեղ, կոճկեն, կոճկենիկ, կոշկոճել, կոճկոճել, կոճոպել, կոճռտիլ, կոճկցել, կոճիկ, կոճկամբ, կոճկորակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
kāte (kaut)
«կոճ»
ն. վ. գերմ.
kote, köte
«կոճ»
Տե՛ս նաեւ
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՐՃՃՐՃՈՒԿ «կոճիկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կրկնավոր կազմություն՝ -ուկ վերջածանցով:
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՂԱԿ (սիկաղք) «կոճիկաձուկ, աճառաձուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σέλαχος
Մատենագիտություն
H. AG 378; Աճ. ՀԱԲ 198