ԽՂՈՒՆՋՆ, -ի, -աց (խղ(ը)նջոյն, խըխ(ը)նջիւն, խխ(ը)նջունի, խղնջուն, խնճուղ, խոնջայլ, խնջող) «խխունջ»։ Բաղադրություն (նոր)՝ խխնջաձեւ։ Գոհացուցիչ ստուգաբանություն չունի։ Մի կողմից համեմատ կողինջ բառի հետ միասին համեմատվում է հնդեւրոպական ծագման բառերի հետ՝ հուն. σκωληξ «որդ, ճիճու, հարսնյակ, թրթուր», լատ. coluber «փոքր օձ» (Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ, 115), մյուս կողմից՝ նշվում են սեմական զուգահեռներ։
Ստուգաբանություն (անստույգ)
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Մի կողմից համեմատ կողինջ բառի հետ միասին համեմատվում է հնդեւրոպական ծագման բառերի հետ, մյուս կողմից՝ նշվում են սեմական զուգահեռներ:
ԿՈՂԻՆՋ(կողղինջ) «խխունջ» (բբ)։ Հավաստի ստուգաբանություն չունի: Մի կողմից՝ հնարավոր է կ/խ անցումով կապը խխունջ բառի հետ (Աճառյան, ՀԱԲ 2, 621, տե՛ս), մյուս կողմից՝ հնարավոր է ծագումը կողլանջ հայերեն բառից:
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Մի կողմից՝ հնարավոր է կ/խ անցումով կապը խխունջ բառի հետ (Աճառյան, ՀԱԲ 2, 621, տե՛ս), մյուս կողմից՝ հնարավոր է ծագումը կողլանջ հայերեն բառից:
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։