Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱԿԵԼ
(կեկել)
«գուրգուրել, մղկտալ, ողբալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնաձայն)
ԲՀ՝ «կաթոգ(ն)ել, կողկողել»։ Թերեւս ծագմամբ եւ կազմությամբ մոտ է կական-ին։
Տե՛ս նաեւ
ԿՈՂԿՈՂԻԼ
«բարձրաձայն լալ, ողբալ, մղկտալ, մորմոքվել, ցավագինորեն նայել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gal-
«կանչել, ճչալ»
(անմիջական նախաձեւ՝ *gal-/*gol-)
ձայնավորմամբ տարբեր
Կրկնավոր կազմություն՝ թերեւս հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատին մոտ (ձայնավորմամբ տարբեր) *gal-/*gol- տիպի մի արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
glagolati
«խոսել»
ռուս.
гологолить
«շաղակրատել»
հ. անգլ.
klack
«բարձրաձայն շաղակրատել»
ավ.
gərəzaiti
«գանգատվում է, ողբում է, հեծեծում է»
հ. վ. գ.
klaga
«գանգատ»
մ. իռլ.
glām
«ճիչ, անեծք»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։