Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈԼՈՐ (–ի, –ից, –ոյ) «բոլոր, ամբողջ, կլոր, բոլորակ, լուսնաշրջան, երկնաբեւեռ, կոկոն, գնդաձեւ զարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռչել, բխել» (անմիջական նախաձեւ՝ *bhol-) *bhol- + -որ ածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորել, բոլորակ, բոլորակութիւն, բոլորաձեւ, բոլորշի, բոլորովին, բոլորովիմբ, բոլորեքին, բոլորեքեան, բոլորապատել, երեքբոլորաձեւ, ծրաբոլոր, բոլորանուէր, բոլորագիր, բոլորտիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բլուր
մ. վ. գ.
bole
«բողբոջ»
մ. վ. գ.
boln
«հաստ, մեծ»
հ. վ. գ.
ballo
գ.
Ball
«գնդակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 461
Էջ 415, սյունակ 1 Էջ 415
ԿՈԿՈՆ (-ի, -ից, -աց, -ոյ) (կոկնոմ, կոճգոմ) «բողբոջ, ծաղկակոճճակ, ուռած (աչք)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, սեղմած, գնդված բան» կրկնավոր կազմություն
Թերեւս կրկնավոր կազմություն՝ հնդեւրոպական *gen- «սեղմել, սեղմած, գնդված բան» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ.
knagg
«հանգույց, ելունդ»
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԳՈՄ (կոնկոմ, կոնգմեն) ««կոկոն, կոնգոմ, սոճու պտուղ» (եւ «սոճու խեժ»?)»
Ստուգաբանություն ()
կոկոն-ի տարբերակը
Տե՛ս նաեւ
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՈՅԿ -ի, -աց «կոկոն» կամ «ծաղկաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
Եթե ուղղելի չէ բակոյկ, ապա, թերեւս, ինքնուրույն փոխառութիւն է իրանական աղբյուրից
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՊՈՒԿ «ընձյուղ, ծիլ, կոկոն, կակաչ ինքնացան, հարսնածաղիկ»
Ստուգաբանություն ()
հավանաբար պպլուկ-ի սղված լ-ով ձեւը