Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 11 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԾ (-ի, -ից) «կայծ, խարույկ, կարկեհան, նռնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *gʷhēi- (անմիջական նախաձեւ՝ *gʷēidi-) *-d ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 506) հնարավոր է համարում բխեցնել հնդեւրոպական *gʷhēi- արմատի *gʷēi- հնարավոր տարբերակից` *-d ածականով (gʷēidi- > կայծ)։ Կասկածելի է նաեւ համեմատությունը *skāi-(d)- «լուսավոր» արմատից ծագող խայտ արմատի հետ` կ/խ հերթագայությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայծակն, կայծակել, կայծքար, կայծի, կայծոռիկ, կայծակ, առկայծել, եռանդնակայծակ, կիծուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gaidrùs
հուն.
φαιδρός
«պայծառ, լուսավոր, զվարթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Տե՛ս նաեւ
Էջ 403, սյունակ 1 Էջ 403
ԿԵՏ II (-ի, -ից) ««կետ, նշանակետ, նպատակակետ, ժամանակակետ, միջակետ, բեւեռ, կշեռքի մետ (սլաք), կենտրոն» (եւ կիտ «բեւեռ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geid- «կծել, խայթել, խոտոտում ածել»
Այլեւ՝ հայ. կծել (-կիծ) (հայ-գերմ. զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիտուած, կիտակ, կիտի, կիտադրեալ, կիտասահման, կետահարութիւն, անկէտ, ցամաքակէտ, ժամանակակէտ, միջակէտ, ստորակէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
kitla
հ. անգլ.
citelian
հ. սաքս.
citilōn
Մատենագիտություն
Pok. IEW 356
Տե՛ս նաեւ
Էջ 403, սյունակ 1 Էջ 403
ԿԵՏ III «իշամեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geid- «կծել, խայթել, խոտոտում ածել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
kítla
հ. անգլ.
citelian
հ. սաքս.
kitilōn
հ. վ. գ.
kizzilōn
«խոտոտում ածել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 124
Տե՛ս նաեւ
Էջ 404, սյունակ 1 Էջ 404
ԿԻՃ «կծել, քոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gig-՛ «կծել, խայթել» (անմիջական նախաձեւ՝ *geig-՛)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծանել, կծել, կծատել, կծու, կծ(ու)ութիւն, կծուակն, կծուագին, կծուահամ, կծուել, ջերմակծիծ, բոցակծիծ, կսկիծ, կծկիծ, կսկծիլ, կսկծական, կսկծակիծ, շատակսկիծ, դառնակսկիծ, զկծիլ, զկծանք, կծմթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
angezum
«խմորվել»
հ. իռլ.
gēr
«սուր, կծու, թթու» (*gig-ro-)
լիտվ.
gìžti
«թթվել»
Մատենագիտություն
Pok. IEW 356; Ջահ. ՀԼՊ 124
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԾԱՆԵԼ «կործանել, սատակել» (բառարանային)
Ստուգաբանություն (անստույգ)
Արդյոք կծանել բայը չէ՞ (տե՛ս կիծ)՝ մոտավոր բացատրությամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԾՄ- (բրբ.) «՞» (բուսանուններ)
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է կիծ- արմատի կամ կծմնծուկ (կնճմնծուկ) բառի հետ, եւ մ-ն ածանցական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծմախոտ, կծմակոլոբ
Տե՛ս նաեւ
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾԱԿ «մի տեսակ փշաքեղ»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե կայծուկ (բրբ. կիծուկ) բառի տարբերակը չէ, ապա պետք է առանձնացնել -ակ վերջածանցը եւ կուծ-ը կապել կոծոծ, կոծիկ բառերի կոծ-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Տե՛ս նաեւ
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԿԻԾ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 503, սյունակ 1 Էջ 503
ՄԱՂԿԱՏ «ցավ, կսկիծ» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել» (անմիջական նախաձեւ՝ *ml-du) -ատ ածանցով
ԲՀ՝ մաղկատել «ծակել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղկատել, մաղկտալ, մաղկատութիւն, մաղկատիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mardati
«փչացնում է» <*mel-d-
հ. հնդկ.
mardayati
«ջարդում է, տանջում է»
Տե՛ս նաեւ
Էջ 651, սյունակ 1 Էջ 651
ՋԵՐՄ -ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից «ջերմ, տաք, տաքութիւն, տաք օդ, մտերիմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *guher- «ջերմ, տաք» (անմիջական նախաձեւ՝ *guher-mo-)
Բնիկ հնդեւրոպական՝ *guher-mo-` *guher- «ջերմ, տաք» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջերմանալ, ջերմաջերմ, ջերմագութ, ջերմակիծ, ջերմուկ, ջերմիկ, ջերմաջուր, ջերմել, ջերմագին, ջերմաչափ