Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԹԱՐ
«պահպանող»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է աթոռ-ից, սա էլ արթոռ-ից՝ ատոր ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345
ԱԼԲՆԱԿ
«°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ կազմվել է ԲՀ-ում ալ. բնակ հոդվածի ալ եւ բնակ ձեւերի միացումից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346
ԱԽԱԿԱՆ
«տոհմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346;
Աճ. ՀԱԲ 96
ԱԿԱՐ
I
«մանր որդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ ստացված աքալար (աքարար) բառի սխալ սրբագրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
ԱԿԱՊԹԱԶԻԿ
«մի տեսակ փուշ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է հուն. ἀκανθαλευκη-ի ականթաղիկ (-է) տառադարձության աղավաղումից
Տե՛ս նաեւ
ԱՀԱՐ
««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
ԱՂԱՆԵԱԼ
««ի բաց եդեալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ աղանդեալ ձեւից ստացուած:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 11
ԱԹԱՆԴՈՒՄՆ
«խելագարումն»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ՝ աղանդումն բառի աղավաղումը:
Մատենագիտություն
Ամալյան 346
ԱՄԱՍԵԼ
(ԲՀ)
«արկանել կամ քարշել»
(լեզվաբանական (կեղծ բառ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ամասցես «արկցես կամ ձգեսցես» (բուն՝ «կցես») ձեւից՝ ամալ բայից։
Տե՛ս նաեւ
ԱՆԱՍՍՈՐԱԿԵԼ
«խռովել կամ ընդդիմանալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ ստացված անազդակել > անաստակել բայաձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։