Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 1/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԹԱՐ «պահպանող» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է աթոռ-ից, սա էլ արթոռ-ից՝ ատոր ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԲՆԱԿ «°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ կազմվել է ԲՀ-ում ալ. բնակ հոդվածի ալ եւ բնակ ձեւերի միացումից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱԿԱՆ «տոհմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346; Աճ. ՀԱԲ 96
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԱՐ I «մանր որդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ ստացված աքալար (աքարար) բառի սխալ սրբագրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԱՐ II (ակարոն) «խնկեղեգ, բաղշտակ, ակիթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄκορος
փոխատու լեզու՝ հուն. ἄκορον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԱՊԹԱԶԻԿ «մի տեսակ փուշ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է հուն. ἀκανθαλευκη-ի ականթաղիկ (-է) տառադարձության աղավաղումից
Տե՛ս նաեւ
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԵԼԴԱՄԱՍ «գերեզման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀκελδαμά
փոխատու լեզու՝ եբր. aqel «գյուղ»
փոխատու լեզու՝ եբր. dām «արյուն»
Ակեղդամա հատուկ անունից, որ նշանակում է «արյան գյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԻԹ «խնկեղեգ, բաղշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. agīr (egir)
փոխատու լեզու՝ թրք. egir
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 106
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱՐ ««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆԵԱԼ ««ի բաց եդեալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ աղանդեալ ձեւից ստացուած:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 11