Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 91, սյունակ 1 Էջ 91
ԱՐԿ II «ձգում, նետում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *(h)ark
փոխատու լեզու՝ ավ. harǝk-
Դժուարութիւնն այն է, որ (h)ark արմատը քիչ է տարածուած իրանական լեզուներում, մանաւանդ առանց h-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկանել, արկած, արկանելի, վերարկու, գլխարկ, հիմնարկել, աղիւսարկ, երգարկ, արկնոց, արկեատ, քարարկել, անուանարկ, ակնարկել, առարկ, առարկել, բանսարկել, բանսարկու, բանտարկել, ենթարկիլ, խնկարկու, խնկարկել, կանխարկ, խուզարկ, խուզարկու, ձեռնարկել, յուղարկել, յուղարկաւորութիւն, սիրարկու, փոխարկել, փորձարկութիւն, շարարկութիւն, առարկայ, առարկայական, խաղարկութիւն, խաղարկել, փորձարկել, ձեռնարկ, խնդրարկու, սակարկութիւն, թուարկութիւն, ներարկել, կիրարկել, գլխարկաւոր, գլխարկակար, գլխարկավաճառ, յարկ, յարկանել, յարկել, յարկակից, վերնայարկ, միջնայարկ, ներքնայարկ, ետնայարկ, միայարկ, կրկնայարկ, եռայարկ, գետնայարկ, ստորնայարկ, բազմայարկ, երկյարկանի, վեցյարկանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
harǝk-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321-322; Ջահ. ՀԼՊ 517
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՓԵԼ «պապանձվել, բերանփակ մննալ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հավանաբար կազմված է կարկել բայից՝ -ափ ածանցով: հմմտ. թարթել-թարթափ, սարսել-սարսափ: Աճառյանը (ՀԱԲ 2, 554) ընկալում է որպես կրկնավոր կազմություն՝ խարխափել, շարշափել (շաւշափել), զարգափել բայերի նման:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թարթել-թարթափ
հայ.
սարսել-սարսափ
հայ.
խարխափել
հայ.
շարշափել
հայ.
զարգափել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Տե՛ս նաեւ
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԵԼ ««փակել, ամրացնել» (կարկիլ «պապանձվել», բրբ. կրկել «սեղմվել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- «պտտել, ոլորել» արմատի հետ, որից, թերեւս, ծագում է կարկամ ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկափել
Տե՛ս նաեւ
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԿ I -ի, -աց «չափ, պայման, սահմանված կարգ, գին, օրենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սակեալ, սակայն, սակաւ, սակս, սակագին, սակարան, սակարկել, սակարկություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
say
«թիվ»
Մատենագիտություն
Olsen, NBA 905
Տե՛ս նաեւ
Էջ 672, սյունակ 1 Էջ 672
ՍԱՐՍԵԼ (ԲՀ՝ սարս «երկյուղ») «դողալ, սոսկալ, սարսափել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er- (անմիջական նախաձեւ՝ *k'r-k'-)
Աճառյանը (ՀԱԲ 4, 191) սարսափ «սարսափ» բառը դիտում է որպես կրկնավոր արմատ եւ բխեցնում *սափ արմատից, բայց -սափ-ով ձեւերը կարող են լինել նաեւ -սափ արմատով կազմված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սարսելի, սարսումն, սարսափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
սառն
հայ.
կարկել - կարկափել
հայ.
թարթել - թարթափել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 191