Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՆԴՈՒԿ
(ակնդուկն)
«մի բույս՝ կաղնշան կամ ականթ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հուն. άκανθα
Թերեւս ականջուկ-ի աղավաղված ձեւ կամ փոխառություն հուն. άκανθα-ի որեւէ տարբերակից։
Տե՛ս նաեւ
ԱԿԱՊԹԱԶԻԿ
«մի տեսակ փուշ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է հուն. ἀκανθαλευκη-ի ականթաղիկ (-է) տառադարձության աղավաղումից
Տե՛ս նաեւ
ԱՆԳԶ
I
(անգզ)
«գիշակեր մի թռչուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ank/g-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *ankulo-)
արմատից. հմմտ. հուն. αγκυλος «ծուռ, ծռակտուց», բոխ. Ա onkalam, Բ onkolmo «փիղ» (ըստ կնճիթի):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αγκυλος
«ծուռ, ծռակտուց»
բոխ. Ա
onkalam
«փիղ»
ըստ կնճիթի
բոխ. Բ
onkolmo
«փիղ»
ըստ կնճիթի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 412
Տե՛ս նաեւ
ԱՆԳԶ
II
(անգզ)
«ունկ, կանթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ank-
«ծռել, թեքել»
անգզ «մի գիշատիչ թռչուն» բառի իմաստային մի զարգացումն է: Աճառյանը, (ՀԱԲ 1, 184) բխեցնում է պրսկ. angul(a), (angēla) «օղակ, կնճկամայթ» բառից, որի հնչյունական նման փոփոխությունը անհավանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
ԹԱՂԻԿ
«կանկառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ԿԱՆԹ
«ամանի կոթ, ունկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *guet-
«ուռուցք, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *gunt-)
ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
ԿԱՆԹԵՂ
-ի, -ոյ
(ուշ՝ կանթեղն)
«կանթեղ, ճրագ, ջահ, մոմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κανδήλα
ժողովրդական փոխառություն δ > թ անցմա՞մբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանթեղաբորբոք,
կանթեղակիր,
կանթեղաւոր,
կանթեղխոտ
ԿԱՆԹՈՂ
«կճատ, կորատ, ծայրատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ԿԱՐԹ
(-ի, -ից)
«կարթ, թռչունի ոտքի բիտ, ոտքի ջիղ, ոտք, սրունք, մեծ գամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger(b)-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *grpti-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարթակոտոր,
կարթաբար,
կարթահարել,
կարթաձուկն,
կարթապան,
կարթել,
կարթնկեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
garbana
«գանգուր, խոպոպ»
ռուս.
горб
«սապատ»
ն. վ. գ.
krampé
«կանթ, կեռ, ճանկ»
ռնգայինով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550;
Pok. IEW 387
ԿՈԹ
(կոթղ)
«կոթ, մեդեխ, բռնելատեղ, ցողուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gwet-
«ուռուցք, կլորություն»
(անմիջական նախաձեւ՝ *gwot-)
Քիչ հավանական է կապը նաեւ կանթ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոթատ,
կոթուն,
շերեփակոթ,
սունակոթ,
երկայնակոթ,
խնդակոթ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։