Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՌՈՅԳ
(առոգ, առուգ, ոռոգ)
«առույգ, աշխույժ, կայտառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական ոյժ
Կազմված է առ- նախածանցով՝ առանձին չհանդիպող ոյժ արմատից, որը իրանական ծագման ոյժ արմատի տարբերակն է (գ/ժ հերթագայությունը հատուկ է իրանական լեզուներին)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոյգաբարձ,
առոյգանալ,
առոյգութիւն,
առոյգազաւակ,
առոզանալ,
առոզանձն,
առոզավարժ,
առոզութիւն,
առուզանալ,
առուգութիւն,
առոգագոյն,
ոռոզանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
ԿԱՅԹ
I
(-ի, -ից)
«ցատկոտում, ուրախության պար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gēi-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել,
կայթին,
կայթումն,
կայթոտ,
կայթանել
Տե՛ս նաեւ
ԿՈՐՈՎ
«կորով, կտրիճություն՝ քաջություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger-
«արթնացնել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-eu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորովի,
կորովել,
կորովութիւն,
կորովախաւս,
կորովաբան,
կորովաձիգ,
կորովամիտ,
արդարակորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jā-gr-wams
«կայտառ, եռանդուն»
հ. հնդկ.
jagarūka
«արթուն, կայտառ»
հ. իսլ.
karskr
«աշխույժ, առույգ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։