Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 11 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՐԱԿ «ոսկրածուծ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 1, 628) եզրակացնում է «ոսկրածուծ» իմաստը «Եւ այլք` ի ջերմ հողմոյ եւ ի ցրտոյ, որ մտաներ ի դաստարակ ոսկերացն նորա եւ չորացուցանէր զձեռսն» հատուածից, սակայն կարելի է հասկանալ «ձեռքի ե...»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽԾՈՒԾ «զվաձք, զզած վուշի կամ կանեփի մնացուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kei-d- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *s(s)kei-d-)
փոխատու լեզու՝ վրաց. xweça «քերթել, թելը մաքրել»
փոխատու լեզու՝ մեգր.-ճան. xoc «կեղեւը հանել»
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Հավաստի չեն ինչպես հնդեւրոպական, այնպես էլ կովկասյան ծագման վարկածները: Առաջին դեպքում քիչ հավաստի է կապը *s(s)kei-d- «կտրել, անջատել» արմատի հետ (*khei-dio- կամ *khei-d-s-°): Երկրորդ դեպքում՝ նշվող կովկասյան աղբյուրները (Աճառյան, Ջահուկյան) իմաստորեն եւ հնչյունապես բավարար չեն խծուծ կրկնավոր ձեւը բացատրելու համար: Բնաձայնական-պատկերավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խծծել
Էջ 343, սյունակ 1 Էջ 343
ԽՈՏՈՒՑ (խոտոց) «ուղեղ, ծուծ» (բարբառային)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
բրբ. նշանակում է «կտոր, հատված, մաս»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտոցոց, խոտոցել
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԾ «ստինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'eid- «ծծել» (անմիջական նախաձեւ՝ *g'idio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծծել, ծծումն, ծծինք, ծծակ, ծծկեր, ծծմայր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τιτθός
«ծիծ»
լիտվ.
žisti (žindù)
«ծծել»
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԾ -ոյ «ծուծ, ծծելիք. մի հարկ (°), ոսկրածուծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թերեւս հնդեւրոպական ծագման ծիծ բառի ձայնդարձային ձեւը։ Աճառեանը համարում է «կովկասեան» (քարթվէլական) ծագման բառ՝ բերելով մի շարք բառեր։ Մեր օրերում առանձնացւում է քարթվէլական *cow- «ծծել» արմատ, որի համար նշւում են նախիյան - դաղստանյան զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուծ-ք, ծծել, ծծինք, քարախածուծ, ուղղածուծ, կաթնածուծ, կովածուծ, մեղրածուծ, ծծան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
juju
«ծիծ»
վրաց.
cov(n)a
«ծծել, ծծում»
վրաց.
cucna
«ծծել, ծծում»
վրաց.
cucva
«խոնավացնել, թրջել»
վրաց.
cici
«ծիծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471; Կլիմով, ԷՍԿՅ 246
Տե՛ս նաեւ
Էջ 372, սյունակ 1 Էջ 372
ԿԱԹՆ (-ին, -անց) (բրբ. կատց) «կաթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *glak- «կաթ» (անմիջական նախաձեւ՝ *glakt-) ուղղ. *glakt- ձեւից` հավանաբար ենթարկված նաեւ կաթ-ի ազդեցությանը
հ.-ե. արմատ՝ *galkt- «կաթ» թերեւս
հավանաբար ենթարկված նաեւ կաթ-ի ազդեցությանը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթնաբեր, կաթն(ա)կեր, կաթնաղբյուր, կաթնատուն, կաթնաբույծ, կաթնածուծ, իշկաթնուկ, կաթնաման, կաթնավաճառ, կաթնատամ, կաթնատու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γαλα
սեռ. γαλακτος
լատ.
lac, lactis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481; Ջահ. ՀԼՊ 126
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՎ (-ու) «կով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷou- «խոշոր եղջերավոր անասուն, տավար»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կովակեր, կովկիթ, կովաշխաց, կովղիփաց, կովիդեայ, կով(ա)ծուծ, կովապահ, կովասունկ, կովարած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gāva
«եզ, ցուլ»
հ. հնդկ.
gavī
«կով»
հուն.
βοῦς
«եզ, կով»
հ. շվեդ.
kō
«կով»
լատվ.
gùovs
«կով»
Մատենագիտություն
H. AG 461; Աճ. ՀԱԲ 639
Էջ 656, սյունակ 1 Էջ 656
ՌԱՄԻՏ «գծուծ» կամ «տկար» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՒ «անասունի (մանավանդ ուղտի) մազ, բուրդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stu- «խտանալ, գնդվել» (անմիջական նախաձեւ՝ *steuo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւեղեն, ստեւագիսակ, խոզանստեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stu-pa, stu-ka
«մազափունջ»
հուն.
στύππειον
«խծուծի կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒՂԵՂ (-ոյ, ուղ՝ -ի, -ից) (ուղիղ, ուղխղ) «ուղեղ, ծուծ, ոսկրածուծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seu- «հյութ» (անմիջական նախաձեւ՝ *seu-lo-)
բնիկ հնդեւրոպական՝ *seu-lo-` *seu- «հյութ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղածուծ, ուղղալից, ուղղաբոյն, պարզուղեղ, ուղեղատապ, ողնուղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὕλη
«նստվածք»
լիտվ.
sulà
«ծառի հյութ, խեժ»