Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԻԼ (-ոյ) (ծիղ, ձեղ, ծիլդ «խոխիվ») «ծիլ, ընձյուղ, բողբոջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել» (անմիջական նախաձեւ՝ *g'l-lo-)
այլեւ թերեւս ծլիկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծլել, ծլարձակություն, ծլածել, զարեձեղ, հաստաձեղ, ծղոտ, ծլիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
keinan
«ծիլ արձակել, բողբոջել»
լատվ.
ziēdi
«ծաղկել»
Մատենագիտություն
Pok. IEW 355-356
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՒ I «կտոր, պատառ (հատկապես շորի)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ēbh- «ճյուղ, փայտի կտոր» (անմիջական նախաձեւ՝ *g'ēbh- / *g'ebh-)
հ.-ե. արմատ՝ *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» (*g'ī-u > ծիւ)
Բաղադրություն՝ ծուեն, ծիրանածուեն, ծուել (ծլել՝ ԲՀ)։ Թերեւս բնիկ հնդեւրոպական *g'ēbh- / *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» (°) արմատից: Հնարավոր է կապը նաեւ հնդեւրոպական *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծեղ, ծիղ, հ. անգլ. cinu, դան. բրբ. kin «ճեղք» (*g'ī-u > ծիւ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուեն, ծիրանածուեն, ծուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
kafi
«կտոր, կտրված բան»
լիտվ.
žabas
«ճիպոտ»
Տե՛ս նաեւ
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԼԵՐ «վաղամեռուկ (բույս)» (բույս)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- «ծլել, ծաղկել»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *g'ēi- «ծլել, ծաղկել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծիլ, ծիղ:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂԻ (-տոյ, -եաց) ((ծղիկ, ծղուկ, ծղին, ծղիկք), -եաց) «թեւ, թեւի վերնամաս (ուսագլխից մինչեւ արմունկ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- (անմիջական նախաձեւ՝ *g'ī-liio-)
Թերեւս կապ ունի ծիլ, ծեղ (ծիղ) բառերի հետ (տե՛ս) եւ ծագում է *g'ī-liio- նախաձեւից:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
Ծ(Ղ)ԽՆԻ (-ւոյ, -եաց) (ծխղնի, ծխանի, ծխնի), (ծղին, բրբ. ծխան) «ծխնի»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կապ ունի ծիղ բառի հետ (*ծղիխ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծխղնիլ, ծըղխնիլ, ծղխնել
Տե՛ս նաեւ
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԼ «կաթիլ, տեսիլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):