Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԳՈՒՏ (-ի, -ից) «շահ, վաստակ, պիտանութիւն, պիտանի, շատ, առատ, բավականաչափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. abigūt
իրանական աղբիւրից։ Ավելի քիչ հաւանական է բառի բնիկ հնդեւրոպական ծագումը *au-u-ից՝ *au- «լավ վերաբերվել, սիրել, տրամադրված լինել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւգտել, աւգտակար, աւգտածարաւ, աւգտակարիլ, աւգտակարապէս, անաւգուտ, անաւգտակար, կենցաղաւգուտ, հասարակաւգուտ
Մատենագիտություն
Benveniste, REA 4; Աճ. ՀԱԲ 607
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՌԱՄ (թարշամ, բոռոմ, թորշոմ) «թառամած, թոշնած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *trs- «չորանալ, ծարաւել» (անմիջական նախաձեւ՝ *ters-)
բոռոմ, թորշոմ < *tors
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թառամիլ, անթառամ, անթառամական, թառամութիւն, թառամումն, դիւրաթառամ, վաղաթառամ, թարշամիլ, անթարշամ, թարշամելի, վաղաթարշամ, բոռոմիլ, թորշոմիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tarša
«ծարաւ»
աւ.
taršu
«չոր»
հուն.
τέρσομαι
«չորանալ»
լատ.
torreo
«չորացնել, այրել, խորովել»
հ. վ. գ.
durst
«ծարաւ»
հ. վ. գ.
durri
«չոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155-156; Pok. IEW 1078
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՐԱՒ (-ոյ) ««ծարաւ» (ած. եւ գոյ.)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծարաւուտ, ծարաւահատ, ծարաւկոտ, ծարաւահիւծ, ծարաւութիւն, ծարաւական, աւգտածարաւ
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՐԲ «մի տեսակ օձ, ծարաւահարոյց օձ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ծարաւ բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 621, սյունակ 1 Էջ 621
ՊԱՊԱԿ «խիստ ծարաւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կրկնաւոր կազմութիւն՝ անյայտ ծագման պակ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պապակել, պապաքել, պապակիչ, պապակումն
Տե՛ս նաեւ
Էջ 623, սյունակ 1 Էջ 623
ՊԱՍՈՒՔ (պագուք) «պապակ, խիստ ծարավ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ՝ պասքիլ, պասքութիւն, պասքածարաւ, պասքատոչոր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պասքիլ, պասքութիւն, պասքածարաւ, պասքատոչոր