Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՋՈՅՔ(-Ք) ((խնճոյ(-ք)), -ի, -ից) «ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khendh- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական, բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ.
xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
Էջ 353, սյունակ 1 Էջ 353
ԽՐԱԽ -ի, -ից «ուրախ, ուրախություն, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *skr- «ցատկել, ցատկոտել» (անմիջական նախաձեւ՝ *skr-es-)
փոխատու լեզու՝ իրանական *xrāx
Աճառյանը բխեցնում է ուրախ-ի սաստկական *հուրախ ձեւից՝ խուրախ > խրախ անցումով. այս դեպքում դժվար բացատրելի է խրախճան-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրախանալ, խրախամոտ, խրախանք, խրախունք, խրախութիւն, խրախարար, յարախճան
Մատենագիտություն
Bailey, DKS 476; Աճ. ՀԱԲ 429
Տե՛ս նաեւ
Էջ 354, սյունակ 1 Էջ 354
ԽՐԱԽՃԱՆ(-Ք) (-Ք) (րախճան-ք) «ուրախություն, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական xraxčan-
հմմտ. խրախ եւ ճան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրախճանութիւն, խրախճանակից, խրախճանալ, րախճան, րախճանաբար, րախճանիլ, րախճական
Տե՛ս նաեւ
Էջ 488, սյունակ 1 Էջ 488
-ՃԱՆ (վերջածանցի արժեքով) «ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. čanah- «ցանկություն, պահանջ»
փոխատու լեզու՝ հ. պ. čanah- «ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւաճան, խրախճան, ճակատաճան, տիրաճան, գինեճան, ճոխաճանութիւն, երախճան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181; Ջահ. ՀԼՊ 532
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱՆ «գինեճան, տիրեճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -čan «սեր»
Ծագում է իրան. -čan (-čanah-) «սեր» բաղադրիչից (հմմտ. հ. պրսկ. Aspačanah «ձիասեր», այլեւ պրթ. šadčan «երջանիկ»՝ šad «ուրախություն» հիմքից) եւ հանդիպում է նաեւ իրանական փոխառություններում՝ դաւաճան, խրախճան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեճան, տիրեճան, դաւաճան, խրախճան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրսկ.
Aspačanah
«ձիասեր»
պրթ.
šadčan
«երջանիկ» šad «ուրախություն» հիմքից