Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԼՇԱԿ
(բլըշակ)
««թի, թիակ» (ըստ այլ աղբիւրների՝ «աքցան, ունելի», «ծածկոց, խուփ», «գաւազան», «տաշտ», «յուղաման, գինու աման»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
ԹԱՐԹ
«թարթում, աչքի բացուխուփ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«թպրտալ, թրթռալ, դողալ»
(անմիջական նախաձեւ՝ *trt-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարթել,
անթարթ,
անթարթելի,
ակնթարթ,
թարթեանք,
թարթիչ,
թարթափ,
թարթափել,
թարթափանք,
թարթափումն,
անթարթափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
taralá
«դողդող, երերուն, անհաստատ»
ալբ.
tartalis
«թպրտում եմ, թրթռում եմ»
ԽՈՒՓՆ
(խուփ «փակ»)
«խուփ, կափարիչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-
«ծածկել, փաթաթել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-ph-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խփ(ան)ել (-նուլ),
խփրնկեց,
բացխփ(ն)իկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
skāuti, skunāti
«ծածկում է»
հայ.
ցիւ
հուն.
σκυνια
«հոնքեր»
լատ.
cucullus
«գլխադիր, գլխանոց»
հ. վ. գ.
scūr
«ծածկ»
Մատենագիտություն
Pok. IEW 951;
ՀԱԲ 423
Տե՛ս նաեւ
ԿԱՓ-
(կափ «թակ»)
«փակում, խփում, զարկում, կպչում, բռնում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gabh-
«բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *gaph-)
բնաձայնական երանգի
հ.-ե. արմատ՝ *kap-
«բռնել»
բնաձայնական երանգի *gaph- *gabh- «բռնել» եւ *kap- «բռնել» տարբերակների կողքին: *gab- տարբերակից է հայ. կապ: Աճառյանը կապում է խափ, խուփ ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կափել,
կափատր,
կափացումն,
կափշիլ,
կափումն,
կափիոն,
կափատել,
կափուլ,
կափկափել,
կափկափումն,
կափարիչ,
կափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
կոռն.
gavel
«բռնում, պահում»
ալբ.
kap
«բռնել»
հուն.
καπτω
«կլանել»
լատ.
capiō
«բռնել»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ) 562
Տե՛ս նաեւ
ԿԼԱՓՆ
((բրբ. կլափ՝ կլափին անել, կլափին տալ), կլափել, կլամ)
«կզակ», «բերանը բացուխուփ անել», «բերանը բաց անել», «կոկորդի բերան»
(բրբ.)
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gleb(h)-)
Կարծես թե զուգահեռ ունի ն. գ. klaffen «բաց լինել» բայի մէջ, որ գալիս է հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի աճականով *gleb(h)- հիմքից (այս դէպքում կլամ ձեւը պիտի գար *gləm(bh)-ից), բայց հայերենում *g-ն *l-ից առաջ պիտի ընկնէր, եթէ չենթադրենք *gĕləm(bh) նախաձեւը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. գ.
klaffen
«բաց լինել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։