Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՒՆԴԱՏ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, հատել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *k(h)rint-)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կուչ գալ»
(անմիջական նախաձեւ՝ *k(h)rindh-)
Հավանաբար խունդուկ բարդության հնչատարբերակն է: Կապ ունի՞ արդյոք խունդ- (*խոն՞նդ) հ.-ե. *(s)ker- «կտրել, հատել, անջատել» կամ հա-մանուն *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ», (s)ker- «ծռել» արմատներից մեկի *k(h)rint- կամ *k(h)rindh- տարբերակային ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգախունդատ
Տե՛ս նաեւ
ԽՈՒՆԴՈՒԿ
«բաղեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ուկ վերջածանցով՝ խունդ- (խուն՞նդ-) արմատից, որ նույնն է խունդատ-ի խունդ-ի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ԿԼՈՒՆՈՒՍ
«խունդատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qlūnūs
արաբ. qlūnūs (ընթերցված flunus` արաբ. նմանագիր q եւ f տառերի շփոթությամբ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։