Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՐ
(-ոյ)
«խոր, խորունկ, խոր տեղ, փոս, խորին, զորեղ, սաստիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kerd-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khoro-)
արմատից, որտեղից՝ հայ. քերել, քորել. մերձավոր իմաստների համար. հմմտ. հ. խլ. skar «քարթ, կտրվածք, անցք, ծակ», skor «քարթ, ճեղք», հ. սլավ. *červo «որովայն, փոր, արգանդ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորել,
խորին,
Խորին Ասորիք,
խորամիջոց,
խորաջուր,
խորագույն,
խորաձոր,
խորագետ,
խորամանկ,
ծովախոր,
խորագին,
խորաթափանց,
խորահմուտ,
խորապես,
խորաքանդակ,
խորիմաստ,
խորխորատ,
խորխորիլ,
խորխորշել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
skar
«քարթ, կտրվածք, անցք, ծակ»
հ. խլ.
skor
«քարթ, ճեղք»
հ. սլավ.
*červo
«որովայն, փոր, արգանդ»
Տե՛ս նաեւ
ԾԱԾՈՒԿ
«ծածուկ, գաղտնի, անիմանալի, խորին»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմուած է կամ անծանօթ *ծած- արմատից՝ -ուկ վերջածանցով, կամ, թերեւս, կրկնութեամբ՝ ծա-ծուկ (հմմտ. մամուլ, մամուռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծածկել,
ծածկոյթ,
ծածկոց,
ծածկութիւն,
ծածկաբար,
ծածկանութ,
ծածկապէս,
ծածկատես,
ծածկելի,
ծածկիչ,
յարկածածուկ,
քողածածուկ,
ամրածածուկ,
գետնածածկոյթ,
գլխածածկել,
թեւածածուկ,
խրթնածածուկ,
ծածկագիր,
ծածկագրութիւն,
ծածկալեզու,
ծածկանուն
ՆՈՒՐԲ
(-ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ)
«նուրբ, նեղ, խուլ (բաղաձայն), խորին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *snēbh-
«նուրբ, նեղ»
(անմիջական նախաձեւ՝ *snōbri` *snēbh-ri-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նրբել,
նրբափողոց,
նրբուղի,
նրբահայեաց,
նրբաձայն,
նրբագեղ,
նրբամիտ,
նրբանցք,
նրբերժիկ,
նրբիմաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. շվեդ.
snoever
«նեղ»
նորվեգ.
snoevr
«նեղ, նրբին, ճկուն, սեղմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474;
Pok. IEW 973-974
-ԻՆ
II
«դիւրին, խորին, խորհին, մթին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ.
ուրարտական ծագում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրին,
խորին,
խորհին,
մթին
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։