Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՐՏ
II
«անհարթ, կոպիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթուբորտ,
հաստուբորտ
ԽԱՅԹ
«խայթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khait-
«խփել, բռնցքահարել, հրել, խփել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)k(h)ai-d/t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայթահար,
խայթողութիւն,
կարճախայթոց,
չարախայթոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caedō
«խփել, կտրել»
լատ.
cadō
«խփել, կտրել»
մ. վ. գ.
heie
«թակ, փայտե մուրճ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325;
Pok. IEW 917
Տե՛ս նաեւ
ԽՈՐԴ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու)
(խորթ)
«կռունկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայն բառ՝ կապված խորդալ բնաձայն բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդեան,
խորդապար,
խորթապար,
խորդենի
ԽՈՐԴԱԼ
(խորթալ)
«խոռոչացնել, խռմփացնել, աղմկել (ալիքների մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բնաձայնական արմատ»
*-dh ածականով եւ *k>*kh անցումով
Եթե բնաձայնական ինքնուրույն կազմություն չէ, ապա կարող է ծագել հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից՝ *-dh ածականով եւ *k>*kh անցումով: Ատամնային ածականով է դան. skrade «շաշել, խորդալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդումն,
խորդխորդալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան.
skrade
«շաշել, խորդալ»
ԽՈՐԹ
ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից
«հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված»
(անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ,
խորթութիւն,
խառնախորթ,
աւտարախորթ,
խորտուբորտ,
խորդուբորդ,
խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
scrato
«չար ոգի»
շվեդ.
skratte
«ուրվական»
նորվ.
screda
«թույլ մարդ»
մ. ն. գ.
schrade
«բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ.
skydda
«կծկված կաշի»
լիտվ.
skràusti (skraudù)
«խորդուբորդանալ»
ԽՈՐԹՆՕՂ
«արթնասեր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ՄՕՐՈՒ
(մաւրու)
«խորթ մայր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *māter-
«մայր»
(անմիջական նախաձեւ՝ *mātruyā-)
ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 375
ՆԿԱՆ
(-ի, -աց)
«մի տեսակ հաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nikan
իրանական աղբյուրից՝ *nikan:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նկանակ,
նկանակաձին,
նկանախորթ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 454-456;
Ջահ. ՀԼՊ 536
ՈՒՐԶՈՒ
I
«խորհուրդ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է «խորթ (զավակ)» մեկնության աղավաղմամբ (Ամալյան)։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։