Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՈՒ (լուրտ «իժ») «լորտու (կենդանի՝ սողուն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 298) ստուգաբանօրէն կապուած է լորձն բառի հետ (որպէս «լորձնոտ»)։ Բայց հնարաւոր է կապը նաեւ լորտ «ծոյլ, թոյլ, հոգնած» բառի հետ՝ -ու ածանցով. հմմտ. բրբ. լորտուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
լորտմձուկ
«մի խխունջ»
բրբ.
լորտուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԻԶՈՆ (-ի, -աց) «խխունջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. halazūn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 315
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԵԶ (բրբ. նաեւ՝ «խխունջ») «մողես»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *khōleig'h-) *k > *kh անցմամբ
Քիչ հաւանական է նաեւ ծագումը սեմական աղբիւրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլեզագի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκώληξ
«որդ»
լատ.
coluber
«փոքր օձ»
ասոր.
xlezōnā
արաբ.
halazun
«խխունջ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽՂՈՒՆՋՆ (-ի, -աց) (խղ(ը)նջոյն, խըխ(ը)նջիւն, խխ(ը)նջունի, խղնջուն, խնճուղ, խոնջայլ, խնջող) «խխունջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Մի կողմից համեմատ կողինջ բառի հետ միասին համեմատվում է հնդեւրոպական ծագման բառերի հետ, մյուս կողմից՝ նշվում են սեմական զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխնջաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκωληξ
«որդ, ճիճու, հարսնյակ, թրթուր»
լատ.
coluber
«փոքր օձ»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ
Էջ 416, սյունակ 1 Էջ 416
ԿՈՂԻՆՋ (կողղինջ) «խխունջ» (բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Մի կողմից՝ հնարավոր է կ/խ անցումով կապը խխունջ բառի հետ (Աճառյան, ՀԱԲ 2, 621, տե՛ս), մյուս կողմից՝ հնարավոր է ծագումը կողլանջ հայերեն բառից:
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 621
Տե՛ս նաեւ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ I «արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղկացած է -ուն- եւ -ի ածանցներից: -ի ածանցի առկայութեան մասին են խօսում նախ՝ խնամի-խնամունի զուգահեռը, երկրորդ՝ խխունջն ձեւի կողքին խխունջուն (խխնջին)՝ -խխնջունի զուգաձեւերի առկայութիւնը. երրորդ՝ արքունի, ծերունի բառերի՝ առանց -ի-ի *արքուն, *ծերուն ձեւերի համար ստուգաբանական հաւաստի զուգահեռների առկայութիւնը. -ունի-ն նոյնպիսի կազմութիւն է, ինչ -անի-ն (գեղանի), -ենի-ն (-եանի) եւ -նի-ն (գաղտնի): իրարկէ -ունի-ով ձեւերի տարածման մէջ դժուար է ժխտել ուրարտական ենթաշերտի ազդեցութիւնը: թերեւս այս նոյն ծագումն ունի տիկնունի «տիկնանոց» բառի -ունի-ն՝ իմաստային տեղաշարժով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄρχων, -ντος
«առաջնորդ, հրամանատար. տէր, արքայ, թագաւոր» հին փոխառութիւն
հ. հնդկ.
járant-
հուն.
γέρων, -ντος
«ծեր, ծերունի»
Մատենագիտություն
Chantraine 218