Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
1 2 3 ... 5 6 7 Հաջորդ › Վերջին » Էջ՝
«խաւ» որոնման արդյունք՝ 65 բառահոդված · Էջ 1 / 7
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱՏ -ի, -աց (ուշ՝ -ից) «ազնվական, անկախ, ազատ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. āzāta-
Աղբյուր՝ մ. պ. āzāt
Աղբյուր՝ պ. āzād
Փոխառություն իրանական աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատել, ազատեցուցանել, ազատանալ, ազատաբերան, ազատախաւս, ազատութիւն, անազատ, անազատիկ, ազատագունդ, ազատակոյտ, ձերբազատ, ազատանի, ազատազն, ազատբեկ
Նոր՝
ազատասէր, ազատասիրութիւն, ազատամարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. āzāta-
մ. պ. āzāt
պ. āzād
Մատենագիտություն
H. AG 91; Աճ. ՀԱԲ 83; Ջահ. ՀԼՊ 512
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱՒԵՂ (ահաւել, խաւեղ, աղաւաղ, աղխաղի, հաւեղ) «սյուն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէտ
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԻՐ ԱԼ ՄՈՒՄՆԻՔ «խալիֆ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. amīr-al-mūminīn «հավատացյալների գլխավոր»
Մատենագիտություն
H. AG 262; Աճ. ՀԱԲ 158
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ «գլխավոր սպասալար»
Ստուգաբանություն
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԷԾՔ -ից «անեծք, նզովք, բանադրանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(o)neid- «նախատել, հանդիմանել» (անմիջական նախաձեւ՝ *oneid-s-) առբ. *oneid-s-et «անէծ»
Աճառեանը ձ-ն համարում է «նախաւոր» տ-ից՝ առանց հնչիւնական հստակ հիմնաւորման։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անիծաբեր, անիծանել, անիծել, անիծանելի, հրապարականէծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὄνειδος «նախատինք, հանդիմանութիւն»
լիտվ. niedėti «արհամարհել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193; Pok. IEW 760
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԱԽՈՏՈՍ (աստախոտոս, աստօխօտոս, ատախօտոս, աստուխաւտաւ, ստոխոտոս, աստախոս) «արեդախոտ, եզնախոտ», ուատուխոտուզ «ռեհան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. astūxūdūs
Աղբյուր՝ պ. ustūxūdas
Աղբյուր՝ հուն. στοιχοις, -άδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏՈՒԱԾ -ոյ «աստված»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ansu- «աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu- «աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ, աստուածաբեր, աստուածագէտ, աստուածագիր, աստուածախաւս, աստուածախաւսել, աստուածահար, աստուածանշան, աստուածեղէն, աստուածական, աստուածանի, աստուածարել, բազմաստուածեան, երեքաստուածեան, չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ánila «կենսաշունչ»
գ. *ansur «աստված, ոգի»
Էջ 101, սյունակ 1 Էջ 101
ԱՒԵՏ (աւետ) «ուրախ լուր, բարի, ողջույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aued- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *aueid-)
«խոսել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւետիք, աւետչեայ, աւետագիր, աւետաւոր, աւետապարգեւ, աւետարան, աւետարանել, աւետարանիչ, աւետարանագիր, նախաւետեալք, աւետեացաբեր, հրատտումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vádati
հուն. αὐδή «խոսք, ձայն, լուր. գուշակություն, փառաբանություն»
բոխ. Բ watk «հրամայել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 358-359; Ջահ. ՀԼՊ 113
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲ «այրում, բորբոքում, եռում, եռանդ. հորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher- «հուզվել, բորբոքվել, եռալ» (անմիջական նախաձեւ՝ *bho-bhro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոք, բորբոքել, բորբոքախառն, խաւարաբորբ, յորդաբորբ, լուսաբորբ, հրաբորբոք, կայծակնաբորբոք, ջահաբորբոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhrati «շարժվում է, ցնցվում է թայտում է»
լատ. ferveo «եռալ, եփել»
հայ. բուռն «սաստիկ» (թերեւս նաեւ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՍ II «քիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γεῖσος
Ավելի քիչ հաւանական է նոյնութիւնը հայ. գէս «երկար մազ» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97