Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՐԽԱԼԵԼ
(խարխարել, խարխլել, խարխիլ)
(խարխուլ (խարխուր) «խարխուլ»)
«խարխլել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտելով շարժել, ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (*khor-, *khər-))
*k/kh անցումով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khor-, *khər-) *k/kh անցումով *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» արմատից։ Ինչպիսի՞ն է հարաբերութիւնը ուրարտ. harharšu «քանդել» բայաձեւի հետ։ Եթե ճիշտ է խար արմատի հնդեւրոպական ծագման վարկածը, ապա ուրարտ. բառը փոխառութիւն է հայերենից, մանաւանդ որ ունի -š- բայական տարրը, այլապես թերեւս գործ ունենք ուրարտերենից փոխառեալ ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարխալանք,
խարխարիչ,
խարխարումն,
խարխարուն,
անխարխար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kiráti
««ցանում է, շաղ է տալիս. գցում է, շպրտում է»»
հուն.
σκαίρω
««ցատկել, ցատկոտել»»
ՇԱՐՇԵԼ
(շարժել)
«պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։