Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՐԱՓ
I
«խորխորատ» կամ «որոգայթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khorəph-)
*k/kh անցմամբ
Եթե ուղղելի չէ խարխափ կամ խարակ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
scræf
«քարայր, խոռոչ, խորշ»
ԽԱՐԱՓ
II
«կերկերուն (°)» կամ «խռպոտ (°)»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ker-
«կերկերուն»
(անմիջական նախաձեւ՝ *knorəph-)
*k/kh անցմամբ
հնդեւրոպական՝ բնաձայնական (խռպոտ ձայների համար) արմատից: Կարող է լինել եւ ինքնուրույն բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարափաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
krpatē
«ողբում է»
լատ.
crepō
«հնչել»
հ. վ. գ.
hraban
«ագռավ»
ԽԱՓԱՐ-
(խարափ-)
«թավ, հաստ (ձայնի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)ep-
«կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khəph-)
*k>kh եւ *p>ph անցումներով
Կապ ունենա հնդեւրոպական արմատի հետ՝ *k>kh եւ *p>ph անցումներով (*khəph- > խափ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խափարական,
խափարաձայն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։