Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԻՒ
(-ոյ, հազվադեպ՝ -ի, -աց)
«անիվ, կառքի ակ, սռնի, առանցք, տանջելու մի գործիք, խաղալիք, երկնային մարմնի գունդ, ուղտափշի սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *snēu-
«պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *snēuo-)
այս արմատից է նաեւ հայ. նեարդ բառը (<*sneurt-)` իմաստային այլ զարգացմամբ. անիւ բառի ա- նախահավելվածի համար հմմտ. ամիս *mensos ձեւից։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *enebh- «պորտ» արմատից ծագող ձեւերի հետ, որ նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 196)` նմանությունը համարելով պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուաջալութիւն,
անուաձեւ,
անուաւոր,
միջնանիւ,
չորեքնանիւ,
երկանիւ,
հեծանիւ,
հեծանորդ,
քառանիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
snua
«ոլորել, հյուսել»
հ. իռլ.
snútigr
«պտտվող (ջրաղացաքարի մասին)»
նորվ.
snaa
«շտապել»
<*snāwēn
լատվ.
snaujis
«օղակ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149;
ԲԷՀ 49;
Աճ. ՀԱԲ 196
Տե՛ս նաեւ
ԽԱԼԱՐԻԿ
(-ի, -աց)
«մանկական խաղալիք»
Ստուգաբանություն ()
Խաղալիք բառի տարբերակը՝ ղ/լ հերթագայությամբ, եւ թերեւս, երկրորդ լ-ի տարնմանությամբ:
Տե՛ս նաեւ
ԽԱՂ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից)
«խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ,
խաղալիկ,
խաղալիք,
խաղարար,
խաղազուրկ,
խաղատակ,
խաղաց,
արագախաղաց,
ծանրախաղաց,
բազմախաղաց,
թատերախաղք,
լարախաղացութիւն,
խաղագնդակ,
խաղաթուղթ,
խաղամոլ,
խաղասրահ,
խաղատոմս,
խաղարկութիւն,
թղթախաղ,
նարդախաղ,
խաղտուտ,
խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaladati
«ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ.
gil
«բերել, տանել»
հուն.
κελλω
«ափ քշել (նաւը)»
հուն.
κολεα, κολια
«մի պար»
հուն.
κλονος
«իրարանցում, արագ շարժում»
հուն.
κλονεω
«քշել, արագ հալածել»
լատ.
celer
«արագ»
Տե՛ս նաեւ
ԿԱՅԹ
III
«մանկական խաղալիք (չխչխկա՞ն)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավոր է կապը կայթ «ցատկոտում, ուրախության պար» բառի հետ
Տե՛ս նաեւ
ՃԱԿ(Կ)Գ
«չխկոց»
Ստուգաբանություն (բնաձայն)
փոխատու լեզու՝ պ. čak
«ապտակ»
Բնաձայնական կազմություն։ Եթե վաղ իրանական փոխառություն չէ. հմմտ. պ. čak «ապտակ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճա(կ)գարան
ՄԱԶԱՍ
I
«խաղալիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. mazād
«մի խաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։