Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԼՈՒՐԹ
(լուրթն-)
«պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ, մուգ, մութ»
Ստուգաբանություն ()
Ակնհայտորեն կապված է լուրջ արմատի հետ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրթանալ,
լրթնատեսիլ,
լրթալոյս,
լրթագոյն
Տե՛ս նաեւ
ԼՈՒՐՋ
-ի, -աց
«պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ,
լրջամտանք,
լրջմտութիւն,
լրջմիտ,
լրջամիտ,
արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs
«լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։