Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԶԴ
(աստ)
«լուր, տեղեկութիւն, զգացողութիւն, ազդեցութիւն, ազդեցիկութիւն, կարողութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *past
«ամուր»
փոխատու լեզու՝ հ. պ. azdā
փոխատու լեզու՝ պրթ. azd
փոխատու լեզու՝ մ. պ. azd
թերեւս աստ գրութեամբ ձեւերը ծագմամբ տարբեր են ազդ-ով ձեւերից եւ ծագումն են հ.-ե. *past «ամուր» արմատից, որից նաեւ հայ. հաստ «ամուր. հաստ» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազդել,
ազդարար,
ազդելի,
ազդոյ,
աստոյ,
ազդու,
աստու,
աստետր,
աստի(ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85-86
ԱԹՈՌ
(-ոյ)
«աթոռ, նստարան, գիշերանոթ, բնական կարիքը հոգալու աման, գահ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աթոռակից,
աթոռակալ,
նախաթոռ,
հակառակաթոռ,
աթոռագործ,
զուգաթոռ,
զարմանաթոռ,
թիկնաթոռ,
աթոռան,
սալաթոռ,
խաչաթոռ,
աթոռակալել,
աթոռանիստ,
հակաթոռ,
բազկաթոռ,
ճոճաթոռ
ԱԼԷԼՈՒԻԱ(Յ)
(աղէղու)
««ալելույա» (աստծու փառաբանություն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλληλούϊα
փոխատու լեզու՝ եբր. halelu yāh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալելուել
Մատենագիտություն
H. IF Anz. 43;
Աճ. ՀԱԲ 92
ԱԼԼԻԼՈՒՔԻԱՅ
«փոխհարաբերություն, կապակցություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλληλουχία
«փոխհարաբերություն, կապակցություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ԱԼՈՃ
(ալուճ)
«ալոճենու պտուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւելաթյուրք. aluj
թյուրքական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալոճի,
ալոճենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՈՒՃ
«մի դեղաբույս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ālu-
«դառն բույս (՞)»
(անմիջական նախաձեւ՝ *āludi-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
alu-
«պալար»
հ. հնդկ.
ālukám
«ուտելի արմատ»
լատ.
alium
«սխտոր»
լատ.
ālum
լատ.
ālus
«ողջախոտ (դեղաբույս)»
ԱԽԱՄԱԽ
«հիմար, տխմար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. āhmāq
Փոխառություն սեմական աղբյուրից. լուսաբանման կարոտ է փոխառության աղբյուրը V դարում
ԱԽԱՒԵՂ
(ահաւել, խաւեղ, աղաւաղ, աղխաղի, հաւեղ)
«սյուն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէտ
ԱԽՏ
(-ի, -ից)
«հիվանդություն», հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. axti
փոխատու լեզու՝ մ. պ. axt
Փոխառություն իրանական աղբյուրից: Հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաբեկ,
ախտաբեր,
ախտահալած,
ախտաժետ,
ախտանալ,
ախտացոյց,
ախտաքաղ,
ախտակիր,
ախտակրիլ,
ախտակցիլ,
ախտակցութիւն,
ժանտախտ,
չարախտատոր,
ապախտ,
դեղնախտ,
թոքախտ,
ախտաբանական,
ախտաբանութիւն,
ախտահանել
Մատենագիտություն
H. AG 91;
Աճ. ՀԱԲ 100
ԱԿԱՄԱՅ
-ի, -ից
«կամքին հակառակ, ակամա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *akāmāy
փոխատու լեզու՝ մ. պ. akāmak
Հյուբշմանը եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 104) նշում են բառի իրանական ծագումը՝ առանց պրթ. ձեւին տեղյակ լինելու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակամայանամ,
ակամայաբար
Մատենագիտություն
H. AG 164;
Ջահ. ՀԼՊ 513;
Աճ. ՀԱԲ 104
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։