Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՁՆ (-ին, -ունք, -անց, ուշ՝ լորձ, -ոյ, լորձիք) «լորձ, լորձունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)lend(h)- «սահել» ոչ ռնգական ձեւ
հ.-ե. արմատ՝ *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» *-r- ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման, բայց բուն աղբիւրի վերականգնումը առայժմ քիչ արդիւնաւէտ է. եթէ հնարաւոր է վերականգնել *(s)lend(h)- «սահել» արմատն (Pok. IEW 1, 901), ապա թերեւս կարելի է բխեցնել ոչ ռնգական ձեւից. Աճառեանը (ՀԱԲ 2, 298) հայերենից է բխեցնում վրաց. lorco «լորձանյութ» բառը, բայց քարթվելագէտները (տե՛ս Климов, ЭСКЯ 189) փորձում են վերականգնել *porco «լորձ, լորձունք» քարթվելական արմատը եւ lorco-ն կապել նրա հետ։ Քիչ հաւանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» արմատի հետ, որտեղից *-r- ածանցով՝ մ. վ. գ. slier (<*sleura) «տիղմ, կաւ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորձնային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն, լորձնաթաղանթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lumbricus
«ճիճու» <*lonabr-īko
վրաց.
lorco
«լորձանյութ»
մ. վ. գ.
slier
«տիղմ, կաւ» <*sleura
Մատենագիտություն
Pok. IEW 901; Աճ. ՀԱԲ 298; Климов, ЭСКЯ 189
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏ «ծոյլ, թոյլ, հոգնած»
Ստուգաբանություն (անստույգ)
Հնարաւոր է ծագումնաբանական կապը լորտու բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորտաբա՞ր
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՈՒ (լուրտ «իժ») «լորտու (կենդանի՝ սողուն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 298) ստուգաբանօրէն կապուած է լորձն բառի հետ (որպէս «լորձնոտ»)։ Բայց հնարաւոր է կապը նաեւ լորտ «ծոյլ, թոյլ, հոգնած» բառի հետ՝ -ու ածանցով. հմմտ. բրբ. լորտուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
լորտմձուկ
«մի խխունջ»
բրբ.
լորտուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽՂՈՒՐՏ (խլուրտ-, խովրտ-, խլորտ-, խոլորտուրտ-) «ժխոր, աղմուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «կանչել, գոչել, աղմկել, հնչել» *k > *kh անցմամբ
Բաղադրություն՝ խողուրտին: Եթե կապ չունի խլիրտ արմատի հետ (հնարավոր է բաղադրություն), ապա թերեւս ծագում է հնդեւրոպական *kel- «կանչել, գոչել, աղմկել, հնչել» արմատից՝ *k > *kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողուրտին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
καλεω
«կանչել»
լատ.
calō
«կանչել, հրավիրել»
լատ.
clāmōr
«կանչ»
հ. անգլ.
hlowen
«գոչել, բղավել, մռնչալ»
հ. անգլ.
hlyn(n)
«հնչյուն, աղմուկ»
հ. իսլ.
hjala
«զրուցել, շաղակրատել»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ