Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՐԲ «լիրբ, լպիրշ, անառակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» (անմիջական նախաձեւ՝ *slibhro-)
*(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός
«լպրծուն»
հ. վ. գ.
slīfan
«սահել»
նորվ.
slipra
«սահել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 286-287
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՂՄՈՐ ««փետրաթափ, մերկամորթ» (բրբ. «գերհասուն, կակղած. ջրալի»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» (անմիջական նախաձեւ՝ *(s)leib-, *(s)lib-)
Կազմված է բնիկ հնդեւրոպական *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից ծագող *(s)leib-, *(s)lib- հիմքից՝ -որ վերջածանցով (հմմտ. պղտոր)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός
«սահուն»
հ. վ. գ.
slēfan
«սահել»
վ. ն. գ.
slēpen
«հարթել, հղկել»
հայ.
լպիրծ, լպիրտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՁՆ (-ին, -ունք, -անց, ուշ՝ լորձ, -ոյ, լորձիք) «լորձ, լորձունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)lend(h)- «սահել» ոչ ռնգական ձեւ
հ.-ե. արմատ՝ *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» *-r- ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման, բայց բուն աղբիւրի վերականգնումը առայժմ քիչ արդիւնաւէտ է. եթէ հնարաւոր է վերականգնել *(s)lend(h)- «սահել» արմատն (Pok. IEW 1, 901), ապա թերեւս կարելի է բխեցնել ոչ ռնգական ձեւից. Աճառեանը (ՀԱԲ 2, 298) հայերենից է բխեցնում վրաց. lorco «լորձանյութ» բառը, բայց քարթվելագէտները (տե՛ս Климов, ЭСКЯ 189) փորձում են վերականգնել *porco «լորձ, լորձունք» քարթվելական արմատը եւ lorco-ն կապել նրա հետ։ Քիչ հաւանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» արմատի հետ, որտեղից *-r- ածանցով՝ մ. վ. գ. slier (<*sleura) «տիղմ, կաւ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորձնային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն, լորձնաթաղանթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lumbricus
«ճիճու» <*lonabr-īko
վրաց.
lorco
«լորձանյութ»
մ. վ. գ.
slier
«տիղմ, կաւ» <*sleura
Մատենագիտություն
Pok. IEW 901; Աճ. ՀԱԲ 298; Климов, ЭСКЯ 189
Տե՛ս նաեւ
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՏՈՒ (լուրտ «իժ») «լորտու (կենդանի՝ սողուն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 298) ստուգաբանօրէն կապուած է լորձն բառի հետ (որպէս «լորձնոտ»)։ Բայց հնարաւոր է կապը նաեւ լորտ «ծոյլ, թոյլ, հոգնած» բառի հետ՝ -ու ածանցով. հմմտ. բրբ. լորտուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
լորտմձուկ
«մի խխունջ»
բրբ.
լորտուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԼՈՐՁ(Ն) (խոլորձ, որձարմատ) «խոլորձ, որձարմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *org'h- որձ բաղադրիչը
հին բարդություն, որի մեջ առկա է հուն. orchis «ամորձի, ձու, խոլորձ» բառին ցեղակից որձ (հ.-ե. *org'h-) բաղադրիչը:
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՒ (-ոյ) «տիղմ, կավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēbh- «լորձնոտ, դոնդողանման, դողդոջ»
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯əu- «աղբ, կոկորանք» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯ōu-)
Այս արմատից է (այլ ձայնդարձով) կոյ բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւագործ, կաւագործութիւն, կաւակերտ, կաւեայ, կաւեղէն, կաւարծաթ, կաւանալ, կաւիճ, հայկաւ, կաւահող, կաւային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
quabbe, quobbe
«թաց զանգված»
կիմր.
budr
«կեղտոտ»
ն. գ.
quadder
«կեղտոտ խոնավություն»
Տե՛ս նաեւ
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՊ «կիպ, կպած, հարած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gᵘēbh- «լորձնոտ, կպչուն, մածուցիկ»
բնիկ հնդեւրոպական՝ *gᵘēbh- «լորձնոտ, կպչուն, մածուցիկ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կպ(չ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իսլ.
kvap(i)
«դոնդող, դոնդողանման նյութ»
Էջ 496, սյունակ 1 Էջ 496
ՃՈՂՈՐՏԻ «ճիճու, որդ, լորձնքոտ կենդանի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 503, սյունակ 1 Էջ 503
ՄԱՂԱՍ (-ոյ, -ի) «մաղաս, լորձ, լորձնահյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կապ ունի մաղձ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղասահար, մաղասկաթ, մաղասասոյզ, մաղասախոտ, մաղասոտ, մաղասային
Տե՛ս նաեւ