Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՂՁ
«լիություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gel-
«սեղմ(վ)ել, գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *o-glgho-)
*o- նախամասնիկ + արմատ՝ *-gh աճականով (այլ լեզուների *g'-ի դիմաց)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *o-glgho- (?) `*o-` նախամասնիկ + `*gel-` «սեղմ(վ)ել, գնդ(վ)ել» արմատ՝ `*-gh` աճականով (այլ լեզուների `*g'-ի դիմաց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակաղձեալ,
ակաղձուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
kleggi
«խոտի դեզ»
շվեդ.
clunga
«հոծ զանգված, սեղմված կույտ, դեզ»
ԱԿԱՄԱՅ
-ի, -ից
«կամքին հակառակ, ակամա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *akāmāy
փոխատու լեզու՝ մ. պ. akāmak
Հյուբշմանը եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 104) նշում են բառի իրանական ծագումը՝ առանց պրթ. ձեւին տեղյակ լինելու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակամայանամ,
ակամայաբար
Մատենագիտություն
H. AG 164;
Ջահ. ՀԼՊ 513;
Աճ. ՀԱԲ 104
ԱՆԴՐԱՆԻԿ
-ն, -ի, -աց, -ան
«առաջնեկ, ավագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ant(i)-
«առջեւ, դիմաց»
(անմիջական նախաձեւ՝ *ant(i)ro-)
-անիկ բաղադրյալ վերջածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *ant(i)ro-, *ant(i)- «առջեւ, դիմաց» նախաձեւից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ (ըստ Բուգգեի, որ վերականգնում է *antero- կամ *antro- նախաձեւ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրանիկածին,
անդրանիկացուցանել,
անդրանիկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anterior
«առաջին, առաջնային, անդրանիկ»
Մատենագիտություն
Pok. IEW 49
ԱՊՈՂՓԱՅԵԼ
««տեղեկանալ, հասուն լինել» (բբ)»
Ստուգաբանություն ()
Կեղծ բայաձեւ, որ ստացվել է Ապողփանէս հատուկ անվան` ԲՀ-ում որպես հասարակ անուն դիտված եւ «տեղեկացեալ, կամ իմացեալ» բացատրված ձեւից. տե՛ս Ամալյան, ԲՀ 29 եւ 349։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 29 եւ 349
Տե՛ս նաեւ
ԱՊՍՈՒԱՐ
«պարտքի դիմաց իրի գրավում, բռնագրավում»
(բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ (արհեստական)՝ ապսուարումն, ապսուառու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապսուարումն,
ապսուառու
ԲԱՅԱՍՏ
««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
ԲԱՐ
I
«դուռ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. bar
«դուռ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարատոր
Մատենագիտություն
H. AG 119;
Աճ. ՀԱԲ 419
Տե՛ս նաեւ
ԳԱՒԻԿ
(բբ)
«վիճ, քնար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ գրչութիւնից ենթադրւած բառ է՝ փոխանակ Գղաւկ հատուկ անւան՝ հուն Γλαύκος-ի դիմաց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528
ԳԵՂՁ
II
«մարմնի գեղձ»
(բժշկ.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghelg'h-
«գեղձ»
*ghe-ի դիմաց գե-ն (փոխանակ ջե) բացատրվում է տարնմանությամբ՝ ձ վերջնաձայնի պատճառով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղձային,
գեղձ(ա)տապ,
գեղձախտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gelënys
«գեղձ»
ռուս.
железа
«գեղձ»
Մատենագիտություն
H. AG 433;
Աճ. ՀԱԲ 535
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։