Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 14 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀ I (-ու, ոււ` նաեւ -ի, -ից, -ոյ) «գահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ ավ. gaδu
փոխատու լեզու՝ հ. պ. gānu
փոխատու լեզու՝ պ. gāh
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. gaδu, հ. պ. gānu, պրթ., մ. պ. (ննբ), պ. gāh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահագլուխ, գահակ, գահերէց, գահակալ, գահոյք, նախագահ, յառաջագահ-ք, բարձրագահ, մեծագահ, գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
Մատենագիտություն
H. AG 125; Աճ. ՀԱԲ 502; Ջահ. ՀԼՊ 520
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵՀԵՆ -ի, ուշ՝ -ից, -ոյ (գեեան «հնոց») «դժոխք, դժոխքի հնոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. gēī-hinnōm
փոխատու լեզու՝ հուն. γέεννα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեհենաբորբոք, գեհենազարդ, գեհենաժառանգ, գեհենահոտ, գեհենակից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌ ««պարգեւ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն): Կապ ունի արդյո՞ք ժառանգ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառաշնորհ
Տե՛ս նաեւ
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌԱՆԳ -ի, -աց «ժառանգորդ, ժառանգութիւն, եկեղեցական, կղեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žaradāng «բաժին ստացող»
փոխատու լեզու՝ հիմն. *ĵara(t)- «վերցնել, ստանալ»
փոխատու լեզու՝ հիմն. dā(y) «բաժանել, բաժին հանել»
Թերեւս *žaradāng «բաժին ստացող» (<ժառանգ )< *ĵara(t)- (ĵar- վերցնել, ստանալ) եւ dā(y) «բաժանել, բաժին հանել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառանգել, ժառանգութիւն, ժառանգակից, ժառանգաւոր, թագաժառանգ, գեհենաժառանգ, երկնաժառանգ, ժառանգական, ժառանգականութիւն
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 90-99
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՂԱՏ(ՈՆ) «կտակված ժառանգություն, հրիտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ληγάτον
փոխատու լեզու՝ լատ. legatum
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՑ «մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geit- «հարեւան կամ կից լինել» (անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-) արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ, կցան, կցորդ, կցորդող, կցուած, կցկտուր, կցկցութիւն, կցխանի, կցղաք, կցիր, ձայնակից, գոռակից, գործակից, ժամանակակից, ժառանգակից, իւրակից, լծակից, խաչակից, ծառայակից, կենակից, նիզակակից, հանցակից, գաղափարակից, մեղսակից, կիցք, կիցսընկեց, կցուտող, կցածեմ, կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γείτων
«հարեւան, դրկից»
հուն.
γειτόσυνος
«հարեւան» հայ-հունական զուգաբանություն
տինդ.
kicv
«հանգույց»
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌ (կուռ-ք, -ոց «կուռք») «կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ, կռածոյ, կռած, կռան, կռանագործ, կռանակուռ, կռանել, կռուվիզ, անկուռ, երկաթակուռ, երդմնակուռ, թեւակուռ, պատկերակուռ, մարմարակուռ, խաւարակուռ, կարծրակուռ, ոսկրակուռ, քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kuriwi
««կուռ, սերմ, հոծ»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՐ II ««ժառանգություն, հայրենի (ժառանգություն)» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է նախորդ համար բառի հետ՝ ներկայացնելով նրա իմաստային մի զարգացումը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՄԱՍԹԻ «ժառանգ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԲ (-ոյ) «որբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *orbho- «որբ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որբանոց, որբասէր, որբութիւն, որբանալ, որբախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀρφανός
«որբ»
լատ.
-orbus
«զուրկ, որբացած, այրիացած»
հ հոլ.
orb(b)e
գոթ.
arbi
«ժառանգութիւն»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 575
Տե՛ս նաեւ