Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՍՄԱՆԻԴԷ
«թրթուր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
ԹՐԹՈՒՐ
(-ոյ)
«միջատաձվից ելած որդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *tōrtōro-)
կրկնավոր
կրկնավոր *tōrtōro-` *ter- «շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել» արմատից, որից նաեւ՝ թուր.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրթրոց,
թրթուրակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τερηδών
«մի տեսակ թրթուր, աղեորդ»
լատ.
starenes
«փայտակեր ճճի, շաղափուկ»
լիտվ.
trandis
«փայտակեր ճճի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 214
ԽՂՈՒՆՋՆ
(-ի, -աց)
(խղ(ը)նջոյն, խըխ(ը)նջիւն, խխ(ը)նջունի, խղնջուն, խնճուղ, խոնջայլ, խնջող)
«խխունջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Մի կողմից համեմատ կողինջ բառի հետ միասին համեմատվում է հնդեւրոպական ծագման բառերի հետ, մյուս կողմից՝ նշվում են սեմական զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխնջաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκωληξ
«որդ, ճիճու, հարսնյակ, թրթուր»
լատ.
coluber
«փոքր օձ»
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 115
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։