Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԱՐՄ
«թարմ, նոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«քնքուշ, թույլ»
(անմիջական նախաձեւ՝ *trmo-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
trim
«երիտասարդ»
լատ.
termes
«կտրված ճյուղ, բողբոջ»
հուն.
τεράμων
«քնքուշ»
հուն.
τέρην
«քնքուշ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161;
Pok. IEW 1071
Տե՛ս նաեւ
ԹՈՌՆ
(-ին, -ունք, -անց)
«թոռ, զավակի զավակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«թույլ, քնքուշ»
(անմիջական նախաձեւ՝ *tor-no-)
«թույլ, քնքուշ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոռնակից,
թոռնորդի,
թոռնիայ,
ձագթոռնեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tarna-
«հորթ, ձագ»
լիտվ.
tarnas
«ծառա, սպասավոր»
հայ.
թարմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 198;
Pok. IEW 1070
ԿԱՐԵՆԶԱՅ
(կարենզայ)
««աթոռներ» (ԲՀ՝ «աթոռք»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ՈՒՆՔ
«արտեւանունք, երիցունք, խրախունք, կոչունք, հրաշունք, մկանունք, ցցունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-on-es
հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի ձեւ
Հաւաքականակերտ այս ածանցը ծագում է հ.-ե. *-n-ով հիմքերի հոգնակի *-on-es ձեւից՝ հանդիպելով -ն-ով եւ -ո-ով վերջացող մի շարք բառերի հոգնակիում՝ թոռն-թոռնունք, հարս-հարսունք, ողն-ողնունք, տոռն-տոռնունք եւ բարձր-բարձունք, մանր-մանունք։ մի կողմից -ն-ով հիմքերի վաղ անկումը եւ մյուս կողմից՝ -ք-ով ձեւերի հոգնակիի անկախ գիտակցումը հանգեցնում են -ունք-ի անկախացմանը՝ որպես հավաքական հոգնակերտի, այս գործընթացը հար եւ նման է -ինք-ով ձեւերի տարածման գործընթացին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտեւանունք,
թոռնունք,
երիցունք,
հարսունք,
խրախունք,
ողնունք,
կոչունք,
տոռնունք,
հրաշունք,
բարձունք,
մկանունք,
մանունք,
ցցունք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։