Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹՄԻՐ
(թմբիր, թմուր)
«թմրած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
(անմիջական նախաձեւ՝ *tēmiro-)
Բնիկ հնդեւրոպական` *tēmiro-` *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմրիլ,
թմրեցուցիչ,
թմ(բ)րություն,
թմ(բ)րական,
թմբաղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támyati
«նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
գ.
damisch
«խլացած, թմրած»
ռուս.
томить
«տանջել»
Մատենագիտություն
Pok. IEW 1063
ԾՄԱԿ
(-ի, -աց)
«ծմակ, ստվերոտ տեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *tem-
«մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային,
ծմականիստ,
ծմականալ,
ծմակին,
ծմակեցուցանել,
ծմակեցուցիչ,
անծմակ
Տե՛ս նաեւ
ԾՄՐԻԼ
«լքվել, վհատվել, տխրել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ,
ծմրդել
Տե՛ս նաեւ
ԾՈՐ
«ծոր, ծորվանք»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *(s)ter-
«անմաքուր հեղուկ»
փոխատու լեզու՝ քարթվ. *cur
«քամել»
թերեւս փոխառութիւն կովկասեան (քարթվէլական) աղբիւրից, կամ, թերեւս, վերջինիս հետ մասին մի երրորդ աղբիւրից։ Եթէ ճիշտ են թմրիլ-ծմրիլ, թոյլ-ծոյլ զուգահեռները (թ/ծ հերթագայութեամբ), ապա կարող է գալ հնդեւրոպական արմատից, որտեղից՝ թոր, թորել, թարախ, եւ այս դէպքում Աճառեանի կարծիքը հնարաւոր է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծորել,
ծորածոյ,
ծորան,
ծորուն,
ծորենի,
ծո(ր)ծոր,
անծորելի,
երկնածորան,
հրածորան,
շարաւածոր,
քարափածոր,
ծորակ,
ծորակաւոր,
մեղրածոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
cur
մեղր.
cur/cir
ճան.
(n)cor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Տե՛ս նաեւ
ԾՈՒԱՐ
««ծվարում, հավաքում, ամփոփում» (բրբ. ծուար «ծովախորշ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *steuə-
«խտանալ, գնդվել»
(անմիջական նախաձեւ՝ *teuə-ro-)
Հազիվ թե ծ/թ հերթագայութեամբ (հմմտ. ծմրիլ/թմրիլ, ծոյլ/թոյլ) կապուած լինի հնդեւրոպական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուարիլ,
ծուարատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στυφρος
«մածուն, ստիպպ»
հուն.
στυφω
«թանձրացնել, գնդել»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։