Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵՐԳԻԾԱՆԵԼ
(երգէծ-. հերգիծանել)
«պատռել, ճեղքել, պայթեցնել, գծել, նշան անել, կծել, նախատել, ծաղրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճեղքել, քերծել, ճանկռոտել»
(անմիջական նախաձեւ՝ *ureid-s)
արմատից (Ֆրիսկ)։ Հնչյունապես խոցելի է Հյուբշմանի ստուգաբանությունը (IF Anz. 10, 47), որ բերում է Աճառյանը՝ *urēg- (պիտի գար *երգիծ- եւ երգծանեմ)։ Երկու դեպքում էլ առկա է ս-ի՝ *r-ից առաջ պահպանվելու եւ *g-ի փոխվելու խնդիրը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգիծանիչ,
երգիծումն,
երգիծական,
երգիծանք,
երգիծաբան,
երգիծաբանական
ԵՐԻԹ
(իրիթ)
«մեծ սեպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *urit-)
այս արմատի *ureid-s- ձեւից է համարվում երգիծանել-ը (տե՛ս): Աւելի քիչ հաւանական է *rei- «պատռել, քերծել» արմատի *re-t- ձեւից բխեցնելը:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 156
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։