Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 1 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԵՂԱՅ -ի, -ից «վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ, աբեղայութիւն, աբեղայական, աբեղաթաղ, աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299; Աճ. ՀԱԲ 74
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԼԱՀ (ապլեհ) «հիմար. տգետ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ablah
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 12
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԳԱՆ «ժրաջան, արագաշարժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *auē «ջանալ, ճիգ գործել» (անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳԻ (-ւոյ, -եաւ/-ւով) «պոչ (մազոտ), առնի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագետոր, ագետակ, ագատ, կարճագի
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱԶՈՒ «մի տեսակ թունավոր բույս, carpesium L.»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։ Հազիվ թե կապ ունենա ազազել «չորացնել» բայի հետ։
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱԶՈՒՆ ««ատամբ» (ԲՀ)»
Անստույգ
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82; Ամալյան, ԲՀ 345
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱՐԻԴԻ (իզարիդայ) «մի բույս՝ բուլղուլա (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է։ Կապ ունի՞ արաբ. zar' «մի բույս» բառի հետ։
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴ (աստ) «լուր, տեղեկութիւն, զգացողութիւն, ազդեցութիւն, ազդեցիկութիւն, կարողութիւն»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *past «ամուր»
Աղբյուր՝ հ. պ. azdā
Աղբյուր՝ պրթ. azd
Աղբյուր՝ մ. պ. azd
թերեւս աստ գրութեամբ ձեւերը ծագմամբ տարբեր են ազդ-ով ձեւերից եւ ծագումն են հ.-ե. *past «ամուր» արմատից, որից նաեւ հայ. հաստ «ամուր. հաստ» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազդել, ազդարար, ազդելի, ազդոյ, աստոյ, ազդու, աստու, աստետր, աստի(ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85-86
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴԵՐ (ազդիր) ««թեզանի» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pag’ «ամրացնել»
Հազիւ թե կապ ունենայ ազդն բառի հետ եւ ծագի հնդեւրոպական միեւնոյն *pag’ «ամրացնել» արմատից՝ այլ ածականով:
Տե՛ս նաեւ
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶՆ -ին, -ինք, -անց «սերունդ, ցեղ, ազգ, տեսակ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *g'en «ծնել»
Աղբյուր՝ աւ. ā-sna «բնածին, ազնուական, ազնիւ»
Աղբյուր՝ պ. (թուրք.) zn
Աղբյուր՝ զրադ. āznāvaz «ազնուական»
իրան. zan «ծնել» (<հ.-ե. *g'en):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիցազն, դիցազնունք, հսկայազն, համազն, հայկազն, հայկազուն, երկազն(ի), թագազն, ծառայազն, ազնիւ, ազնուական, չազնուութիւն, ազնուամեծար, ազնվաշուք, ազնվափայլ, ազնվապետութիւն, ազնվապետական, անազնիւ, գերազնիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ. ā-sna «բնածին, ազնուական, ազնիւ» (*zan «ծնել» արմատից)
զրադ. āznāvaz «ազնուական»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 512-513