Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԲԲԱՆԱ
«բարձր տեղ, բարձունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αββανα
փոխատու լեզու՝ եբր. hābāmā
αβαμα-ի ձեռագրային տարբերակ
Մատենագիտություն
H. AG 338;
Աճ. ՀԱԲ 73
ԱԲԵՂԱՅ
-ի, -ից
«վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ,
աբեղայութիւն,
աբեղայական,
աբեղաթաղ,
աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299;
Աճ. ՀԱԲ 74
ԱԲԵՂԲԻ
«փութապես»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԳ
I
(անիլ)
«հագնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu-
«հագնել»
(անմիջական նախաձեւ՝ *ou-)
o-ձայնդարձ
Աւելի ուշ՝ հ- նախահնչիւնով։ -ն ով ածանցի համար հմմտ. լիտվ. aunù, aýti «կոշիկ հագնել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագոյցք,
ագուցիկ,
ագանելիք,
հագանիլ,
հագնիլ,
հագնել,
հագուստ,
հագուստեղէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ind-uō
«հագնել»
լիտվ.
aunù, aýti
«կոշիկ հագնել»
Մատենագիտություն
H. AG 411;
Աճ. ՀԱԲ 75;
Pok. IEW 346
Տե՛ս նաեւ
ԱԳԱՆՈՒԹ
«հեղուկաման, բակուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *αγαν
փոխատու լեզու՝ եբր. aggānōt` aggān
«կոնք»
Մատենագիտություն
H. AG 301, 338;
Աճ. ՀԱԲ 76
ԱԳՌԱՒ
(-ու)
«ագռավ, բու, մի համաստեղություն»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բնաձայնական արմատ»
հ.-ե. արմատ՝ *ger-
«բնաձայնական արմատ»
Բնաձայն բառ, որ կազմությամբ նման է հ.-ե., այլեւ ոչ հ.-ե. համիմաստ բառերին, հատկապես հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից ծագող լատ. corvus, մ. իռլ. crū (<*krouos) եւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ծագող հ. վ. գերմ. krā(w)a, հ. անգլ. crāwe բառերին, բայց օրինաչափ համապատասխանություն չկա։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագռաւանալ,
գայլագռաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
corvus
մ. իռլ.
crū
<*krouos
հ. վ. գերմ.
krā(w)a
հ. անգլ.
crāwe
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
ԱԶԱԶՈՒՆ
««ատամբ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82;
Ամալյան, ԲՀ 345
ԱԶԱՐ
«վշտացած, նեղացած»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. āzār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազարել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԱԶԱՐԻՈՆ
««տարկլավան, մեղրամուշկ» (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. āzaryōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
ԱԶԳ
-ի, -աց
«ցեղ, տոհմ, ազգ, ժողովուրդ, տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. azg
«ճիւղ»
Փոխառութիւն իրանական աղբիւրի՞ց:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազգահամար,
ազգական,
ազգատ,
ազգատոհմ,
ազգովիմբ,
այլազգ,
չազգ,
չազգականութիւն,
ազգագեղութիւն,
մեծազգի,
վատազգի,
համազգի,
բազմազգեան,
բիւրազգի,
մերազգեայ,
ազգաբանական,
ազգաբնակչութիւն,
ազգագրական,
ազգադավ,
ազգակործան,
ազգամոլ,
ազգայնական,
ազգատյաց,
ազգուրաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
azg
«ճիւղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։