Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԻԴՈՂՈՆ
(անիգողոն)
«նուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀμύγδαλον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 195
ԱՐԹ
I
«արթնացում, արթնութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)er-
«ցնցուել, ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *prth-, *(s)p(h)erd/t(h)-)
*-d/t աճականով
ձեւից, որ ծագում է *(s)p(h)er- «ցնցուել, ոտքով հրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արթուն,
արթնութիւն,
արթնական,
արթնամիտ,
արթնանալ,
ծանրարթուն,
զարթնու,
զարթչիլ,
զարթնական,
զարթնանալ,
զարթմնի,
պատերազմազարթոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
հարթնու, հարթչիլ, արթչիլ
հ. հուն.
όρνυμαι
«վեր ցատկել, թարմանալ»
հ. իսլ.
spradka
«թայտալ»
հ. իսլ.
spretta
«վեր ցատկել, դողալ»
սերբ.-խորվ.
prenuti se
«վախենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 314
ԲՈՂԲՈՋ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց)
«ծիլ, ընձյուղ, սերունդ, զարմ, բզենու ելունդ, պղպջակ մի սունկ (գրված նաեւ բողբոճ, բխբոճ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կրկնավոր կազմություն բող-ից (տե՛ս), ինչպես դողդոջ, պաղպաջ բառերի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բողբոջել,
բողբոջավարդ,
բողբոջանալ
Տե՛ս նաեւ
ԳԱՅԹ
(գիթ-)
«սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
ԴԵՂԵԽ
(դեղեղ-, դեխեխ)
«պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել,
դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դող
հայ.
դողալ
հայ.
դեխ-
շվեդ. բրբ.
dilla
«տարուբերել»
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՈԴԱՆ
«արմավ»
Ստուգաբանություն (անստույգ)
ըստ Աճառյանի՝ թերեւս ՀԳԲ-ի քստան խուրմա «մի տեսակ արմավ» բառահոդվածից քստան > դստան > դոդան > դողան ճանապարհով առաջացած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 676-677
ԴՈՒՆ
-ին
«ջրաղացի ցորենի ձագարը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dōl
(*դողն ձեւի վրայով) պ. dōl ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677
ԴՈՂ
-ի, -ից
«դող, սարսուռ, ալիքաձեւ երաժշտական մի խաղ»
(երաժշտական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ, երերալ»
(անմիջական նախաձեւ՝ *dhol-)
բնիկ հնդեւրոպական՝ *dhol- ` *dhel- «դողալ, դողդողալ, երերալ» արմատից հայ-գերմանական, նեղ՝ հայ-սկանդինավյան զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դողալ,
դողացուցիչ,
դողումն,
դողն-ի,
դողան-ի,
դողդոջ,
դողդոչ,
դողդոջել,
դողդոջոտ,
դողդոջուն,
դողդոջումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ. բրբ.
dilla
«թափահարել, տարուբերել»
նորվ. բրբ.
dalla, dulla
«վարգել, մանրաքայլ գնալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677;
Pok. IEW 246
Տե՛ս նաեւ
ԴՈՆԴՈՂ
(դողդող, դանդող, դնդող)
«երերուն, շարժուն, փափուկ, կակուղ, թանձր եւ մածուցիկ նյութ, դոնդող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Կրկնավոր դող արմատից
Կրկնավոր դող արմատից, որ ծագում է *dhel- «դողալ, դողդողալ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 680
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։