Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՏԵԱՆ
(-ի, -ից)
«ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed-
«նստել»
(անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ,
ատենաքարշ,
ատենադպիր,
հանդիսատեան,
ատենընտիր,
ատենաբանել,
ատենախոսել,
ատենախոսութիւն,
ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
suide (sodiam)
«նստելու տեղ, նստում»
լատ.
solium
«գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47;
Աճ. ՀԱԲ 287;
Ջահ. ՀԼՊ 146
ԴԱՏ
(-ի, -ից, հազվադեպ՝ -ու)
«դատ, դատաստան, իրավունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել,
դատակնիք,
դատապարտել,
դատապարտիչ,
դատավճիռ,
դատարան,
դատավետ,
դատափետել,
բռնադատել,
դատողութիւն,
քննադատել,
դատական,
դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
ԴԱՏԱՍՏԱՆ
(-ի, -աց)
«դատ, դատապարտություն, դատավճիռ, դատարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dātastān
հմմտ. մ. պ. dātastān, պ. dādistān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաստանական,
դատաստանագիրք,
դատաստանաւոր,
դատաստանոց
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 630
ՄԻՍՖԱԹ
«դատաստան»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. misfāt
(տառադարձություն)
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 408
ՔԱՂԲԱՆՈՒԹ
««դատաստան ըստ բավականության» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աստվածաշնչի ինչ-որ հատուկ անվան մեկնությունից
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։