Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱ
(բրբ. գո-)
«գալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uadh-
«քայլել, գնալ»
(անմիջական նախաձեւ՝ *uadh-mi)
dh-ի անկմամբ
Աճառյանը (ՀԱԲ 1, 500) *dh-ն համարում է աճական եւ գտնում, որ հայերենը պահպանել է մաքուր արմատ, սակայն նրա բերած խեթ. wai- «գալ» զուգահեռը հետազոտողները ավելի հակված են դիտելու որպես բաղադրյալ կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալուստ,
արեւագալ,
զգալ,
զգայուն,
զգաստ,
զգաւն,
ապագայ,
անգայ,
բացագայայլ,
յառաջագայայլ,
շրջագայայլ,
պարագայայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vadō
«գնալ, ուղեւորվել»
հ. անգլ.
wadan
«ճանապարհորդել, առաջանալ, ծանծաղուտով անցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
*ԳՈՆԵԼ
(հրամայականը՝ գոնեա (գոնեայ, գոնե))
«գոնե, գեթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ues-
«մնալ, ապրել, բնակվել, գիշերել»
(անմիջական նախաձեւ՝ *uos-ne)
*-ne- ածանցով
գոմ-ի հետ միասին (տե՛ս գո-) ծագում է *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» բայից՝ *-ne- ածանցով (՞) *uos-ne > գոնե- (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԳՈՒԼԱՓ
«ագահորեն ուտող, ագահակեր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է գո- (՞) եւ լափ (լափել բայի արմատը) բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլափել
Մատենագիտություն
Ջահ. None
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։