Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՒՄ
I
«խումբ, գումարում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. գումար
Ենթադրական կազմություն՝ իրանական ծագման գումար բառից:
Տե՛ս նաեւ
ԳՈՒՄԱՐ
«համախումբ, հավաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumārtan
«կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել»
փոխատու լեզու՝ մ. պ. gumāretan
«լիազորել, կարգել»
փոխատու լեզու՝ ակկադ. gamāru (gammaru)
«լիակատարություն»
փոխատու լեզու՝ ակկադ. gamartu(m)
«հավաք, ամբողջություն»
փոխատու լեզու՝ ակկադ. gummurtu(m)
«լիակատարություն»
Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. gumārtan «կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել», gumāretan «լիազորել, կարգել» (թերեւս փոխառություն ակկադերենից. հմմտ. ակկադ. gamāru (gammaru) «լիակատարություն», gamartu(m) «հավաք, ամբողջություն», gummurtu(m) «լիակատարություն»), ավելի քիչ հավանական է անմիջական փոխառություն ենթադրելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարել,
գումարութիւն,
բազմագումար,
երկնագումար,
հոգեգումար,
համագումար,
հանրագումար
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 591
ԳՈՒՄԱՐՏԱԿ
(-ի, -աց)
«խումբ, բազմություն, բանակ, համախումբ, մարդարտաշար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumārtak
«լիազոր, հանձնակատար, կուսակալ»
Բաղադրություն՝ գումարտակել. -ակ-ի հանումով կազմվել են գումարտ, գումարտակական ձեւերը: Փոխառություն իրանական աղբյուրից, բայց մ. պ. gumārtak «լիազոր, հանձնակատար, կուսակալ» բառը իմաստով զգալիորեն տարբերվում է. ենթադրելի է սկզբնական այլ իմաստ, որ պահպանել է հայերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարտակել,
գումարտ,
գումարտակական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
ՀԱԶՐ
«մի տեսակ հարկ, գումարհարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hazīra
«փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8
ՄԵԾ
(-ի, -աց)
«մեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meg'(h)-
«մեծ»
(անմիջական նախաձեւ՝ *meg'a-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծանալ,
մեծամեծ,
մեծատուն,
մեծարել,
մեծարանք,
մեծամեծար,
մեծաբարբառ,
մեծաբեռն,
մեծագի,
մեծախումբ,
մեծահանգ,
հիւրամեծար,
ձիւնամեծ,
գահամեծ,
գերամեծար,
եռամեծ,
մեծագումար,
մեծադիր,
մեծադրդորդ,
մեծահարուստ,
մեծամասնական,
մեծամասնութիւն,
մեծատառ,
մեծարժէք,
մեծաքանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mahā-
հուն.
μέγας
ալբ.
madh
լատ.
magnus
գոթ.
mikils
թոխ. A
mak
թոխ. B
makā
«մեծ»
Մատենագիտություն
H. AG 473;
Աճ. ՀԱԲ 295
ՋԱՄ
«գումար, հավաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jamՙ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
ԶՈՒՄԼԱՅ
(ճումլայ, ջումլի)
«գումար, ամբողջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. jumla
Մատենագիտություն
H. AG 516;
Աճ. ՀԱԲ 133-134
ՔԵՐՈՎԲԵ
(քերովբիմ, քերովբ, քերոբ, քրովբէ, քերուբ, քերոբիմ)
«սերովբէների յաջորդ կարգի հրեշտակները»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. krōwā, kərōwa
փոխատու լեզու՝ եբր. kərūbīm
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերովբէական,
քրովբէական,
քերովբէօրէն,
քրովբէագումար
Մատենագիտություն
H. AG 320;
Աճ. ՀԱԲ 574
-(Ա)ՏԱԿ
«փլատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tak(a)-
Այս վերջածանցի -տակ բաղադրիչը ծագում է իրան. -tak(a)- ածանցից (*-ta-ka-) եւ հանդիպում է մի շարք իրանական փոխառութիւններում՝ -տակ եւ -ատակ տարբերակներով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակ,
գումարտակ,
հրեշտակ,
յիշատակ,
պարսատակ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։