Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՂԱԿ
«մահիճ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել, դարձնել, շրջել»
(անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala-, valaka-
«կլոր, գերան»
հուն.
ελενη
«զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
ԳՈՂՏ
(գողկ)
««մահիճ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *uol-d- կամ *uol-g-)
որտեղից, մի կողմից՝ «փոս, գոգավորություն» իմաստն ունեցող... մյուս կողմից՝ «զամբյուղ» նշանակող... հավանաբար այստեղից է նաեւ գաղակ «մահիճ» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
valles (vallis)
«հովիտ, փոս, գոգավորություն»
հուն.
ειλυνη
«զամբյուղ»
ԳՈՂՏՐ
«փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ,
գողտրաբարբառ,
գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вал
«կոհակ, ալիք»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։