Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՒԽԱՐ
«գոլորշի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. buxār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
ԴԵԳՆԻ
«դիրտ, մրուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu-
«պտտվել, ցրիվ գալ, փոշի, ծուխ, գոլորշի»
թրք. դեգ- «աղբ, թրիք, տղմուկերթ» համեմատությամբ։ cognates with *-m- suffix (fimus, dumblas) and *-l- suffix (dubli).
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fimus
«գոմաղբ, աղբ. կեղտ»
*-m- կազմիչով
լիտվ.
dumblas
«տղմ, տղմնում»
լատվ.
dubli
«տղմ. կեղտ»
*-l- կազմիչով
ԾՈՒԽ
-ոյ
«ծուխ, մուխ, գոլորշի, շոգի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. tuhhu(uā)i
«ծուխ»
թերեւս բ/ծ հերթագայութեամբ ծագում է խեթերէն բառից։ Աճառեանը բխեցնում է «կովկասեան» (վրացերէն) աղբիւրից, բայց բերած օրինակները համոզիչ չեն (բուն «ծուխ» իմաստի համար կա վրաց. kvamli):
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
cuxva
«ցավ, տրտմություն»
վրաց.
mcuxri
«աղջամուղջ, երեկո»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 470
ՃԵՆՃ
«եփած մսի հոտ եւ գոլորշի, ճենճերահոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճենճերել,
ճենճերոտիլ,
դիաճենճեր
-ՇԻ
«բոլորշի, լայնշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-iskhio-
(անմիջական նախաձեւ՝ *iskh(o)- + *-iyo-)
Քանի որ հիմքերը հ.-ե. ծագման են, պէտք է ենթադրել հնդեւրոպական ծագում... -շի է առկայ նաեւ գոլո(ր)շի բառի մէջ` ռ- հիմքային տարրով եւ ր-ի համաբանական յաւելմամբ (հմմտ. բոլորշի), ընդ որում գոլ-ը նոյնպէս հնդեւրոպական ծագում ունի: Ժամանակակից հայերէնում տարածուել է գոլորշի ձեւը, եւ որշի-ն ընկալւում է որպէս ինքնուրոյն ածանց:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։