Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՐԲ
«գինարբուք», արբ- «խմել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *srebh-
«ծծել, կլանել»
(անմիջական նախաձեւ՝ *srbh-` *srebh-, *srobh-)
Բաղադրություններ` արբանել (լրացնում է ըմպել բայի պակասավոր ժամանակները` արբի, ա՛րբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանել,
արբենալ,
արբիլ,
արբեցութիւն,
գինարբուք,
գինարբու,
ջրարբիլ,
դառնարբոյց,
հարբեցութիւն,
հարբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ροφάω
լատ.
sorbeō
«ագահորեն ծծել, կլանել»
լիտվ.
sribli
«մեծ կում անել, խապշտել»
Մատենագիտություն
H. AG 423;
Աճ. ՀԱԲ 299
ԳԻՆԻ
-ւոյ, -ւոց, -եաց
«գինի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uei-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *uoinio- ` *uoino-)
կարող է յուրացված լինել միջերկրական կամ կովկասյան աղբյուրից. հարեւան սեմական ձեւերը հավանաբար հնդեւրոպականից են առնված. չկա հնդիրանականում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեգէն,
գինեհարիլ,
գինեմոլ,
գինեսէր,
գինըմպելիք,
գինըմպուք,
գինարբուք,
գինաւէտ,
գինեպան,
գինետուն,
գինեգործ,
գինեգործական,
գինեգործութիւն,
գինեվաճառ,
գինեվաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
οινος
ալբ.
venë
լատ.
vinum
հ. սլ.
vino
Մատենագիտություն
H. AG 434;
Աճ. ՀԱԲ 559
-ՈՒ
I
«կծու, հասու, յաղթու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-wes
«դերբայական ածանց»
(անմիջական նախաձեւ՝ *-usyā)
իգ. *-usyā ձեւից
Հավանաբար ծագում է հ.-ե. դերբայական *-wes ածանցի իգ. *-usyā ձեւից։ հանդես է գալիս նաեւ -ածու (ակնածու), -առու (մտառու), -արբու (գինարբու, հմմտ. գինարբուք), -արկու (բանսարկու), -ըմպու (գինըմպու), -կալու (ակնկալու), -կացու (վերակացու), բաղադրիչներով բաղադրություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծու,
հասու,
յաղթու,
ակնածու,
մտառու,
գինարբու,
բանսարկու,
գինըմպու,
ակնկալու,
վերակացու
Տե՛ս նաեւ
-ՈՒՔ
«այրուք, քամուք, գինարբուք, գինըմպուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ու ածանցի եւ -ք հոգնակերտի բաղադրությամբ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։