Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 49, սյունակ 1 Էջ 49
ԱՅՐ I (առն, արամբ, արք, արանց) «տղամարդ, արի, քաջ մարդ, այր, ամուսին, մարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anr- (անմիջական նախաձեւ՝ *anrio-) ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը
բուն նախաձեւը դժվար վերականգնելի է. ենթադրելի է տարահիմք եւ նույնիսկ տարարմատ կազմություն՝ թերեւս այր < *anrio- (ենթարկված *ario- «տեր» հիմքի ազդեցությանը), սեռ. առն < *anros-, տր. առն *anrai-/anri-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակին, առնակնութիւն, առնաբար, առնագէն, առնութիւն, առնի, այրասէր, այրասիրութիւն, այրուձի, այրընտիր, այրասիրտ, այրասպան, այրալքող, այրիկ, այրուկ, բազմայր, բազմայրութիւն, իշայր, սկեսրայր, արու, արուաբար, արուագէտ, արուական, արուանալ, ար(ւ)ութիւն, արի, արիաբար, արիական, արիանալ, անարի, վատարի, արական, արամբի, արանցի, արանք, արականք
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԷՆ (արգէն(իգ)) «քո սիրուն, կեցցես»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս երկրորդ մասում քէն դերանվանական ձեւն է
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷԹ (գեթ) (գեթ) «գեթ, գոնե. միայն, միայն թե, թե որ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghe-/*gho- (անմիջական նախաձեւ՝ *g'hi/g'he)
Կապ ունի՞ արդիւնք հ.-ե *ghe-/*gho- մասնիկի հետ, որ ունի *g'hi/g'he տարբերակները:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՄ «իրոք, իսկապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի՞ արդիւնք գէթ «գոնե» եւ գէն «խնդրեմ» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԷՆ (մասնիկ) «խնդրեմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի՞ արդիւնք գէթ (գեթ) եւ գէմ «իրոք, իսկապես» մասնիկների հետ, որոնք թերեւս հնդեւրոպական ծագում ունեն:
Տե՛ս նաեւ
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻՆԻ -ւոյ, -ւոց, -եաց «գինի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uei- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uoinio- ` *uoino-)
կարող է յուրացված լինել միջերկրական կամ կովկասյան աղբյուրից. հարեւան սեմական ձեւերը հավանաբար հնդեւրոպականից են առնված. չկա հնդիրանականում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեգէն, գինեհարիլ, գինեմոլ, գինեսէր, գինըմպելիք, գինըմպուք, գինարբուք, գինաւէտ, գինեպան, գինետուն, գինեգործ, գինեգործական, գինեգործութիւն, գինեվաճառ, գինեվաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
οινος
ալբ.
venë
լատ.
vinum
հ. սլ.
vino
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 559