Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala-, valaka-
«կլոր, գերան»
հուն.
ελενη
«զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՁՆ «գայլխոտ, գայլուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ul-g'h- կամ *ulgio- (*°)) ածականով
գաղձն-ը ածականով ընդհանուր հնդեւրոպական զուգահեռներ չունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղձնաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գել
հայ.
գելուլ
հայ.
գլել
հայ.
գալար
հայ.
գեղձ
««պատատուկ»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506; Ջահ. ՀԼՊ 155
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵԼ (գէլ «ծուռ») «ոլորված, պիրկ, ծուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uelu- «պտտել, որորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գելուլ, գելանիլ, գելումն, գելոց, գելարան, գելակի, գելաքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ειλύω
«փաթաթել, ծածկել»
լատ.
volvō
«ոլորել, գլորել»
լատ.
volumen
«ոլորք, գալար»
հ. հնդկ.
valati
«պտտվում է»
հ. հնդկ.
valaya
«շրջան»
հ. հնդկ.
valitá
«շրջված, ծռած»
ռուս.
вал
«ալիք, պատնեշ»
ռուս.
валять
«թավալել»
ռուս.
валить
«գլորել»
Մատենագիտություն
H. AG 433, 435; Աճ. ՀԱԲ 530-531; Pok. IEW 1140
Տե՛ս նաեւ
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵԼԱՄ -ի (գելած, գիլաս) «կտավատ՝ ձեթ հանելու համար ծեծված եւ թրջված, կտավատի դիրտ»
Ստուգաբանություն ()
գելած (գելուլ «ոլորել») բայածնցից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
Էջ 155, սյունակ 1 Էջ 155
ԳԵՂԱԶԱՍՏ (գելազաստ) «արու ձի, հովատակ»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն՝ գել- (գեղ-) (գելուլ) եւ ազատ բաղադրիչներից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 533
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՍՏԳԵԼՈՒԼ «արհամարհել (՞), մեղադրել (՞), ծածկել, փակել (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է զ- նախածանցով՝ չվկայված (ը)ստգելուլ բայից, որ իր հերթին կարող է կազմված լինել գելուլ բայից: