Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՂՁ
(գաղճ)
«գոլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«տաք, գոլ»
(անմիջական նախաձեւ՝ *ul-dhio- կամ *ul-g'h-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղջանալ,
գաղճանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գոլ
հ. իսլ.
ylja
«տաքություն, տաքացնել»
հ. վ. գ.
vali
«տաքություն»
լիտվ.
vilditi
«գոլացնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506;
Solta, AKIS 298-299
ԳՈԼ
«գոլ տաքություն, շոգի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«գոլ, տաք»
(անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլախառն,
գոլանալ,
գոլո(ր)շի,
գոլոշիկ,
գոլոշանալ,
գոլատր,
ջերմագոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
walī
«տաքություն»
լիտ.
vildyti
«զովացնել»
հայ-գերմանա-բալթիական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571;
Solta, DAKIS 298-299
Տե՛ս նաեւ
ԵՂԿ
«գաղջ, գոլ, տաքուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leg-
«կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել,
եղկութիւն,
կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
ԿԱՂՁԻՆ
(կաղճին, կաղչին, գաղջին)
«ծեփելու ցեխ, շաղախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *glei-
«սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
glūs
«սոսինձ»
հ. իռլ.
glennim
«կառչում եմ»
մ. ն. գ.
klei
«կավ»
դան.
kleog
«կպչուն կավագետ»
ՅԵՂՄ
««մեղմ» (բ.` «գոլ, գաղջ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *el-mo-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- «հանգստանալ» (°) արմատի հետ՝ *el-mo-:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։